Written by AMGA TV
Ամերիկայի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կոչ է արել G7-ի անդամներին աշխատել աղքատ երկրներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համավարակի կապակցությամբ։ - Նախարար Յելենը հայտարարել է, որ G7-ի երկրները միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության միջոցով պետք է աշխատեն խնդիրները լուծելու ուղղությամբ, որոնք ծառացել են ցածր եկամտով երկրների առջեւ, որոնք դժվարությամբ են հաղթահարում համավարակը,-հայտնել են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից: Համաձայն ֆինանսների նախարարոթւյան տեղեկատվության՝ Յելենն ընդգծել է հավելյալ ֆինանսական օգնության կարեւորությունը համավարակի ֆոնին տնտեսությունն ակտիվորեն վերականգնելու համար, ինչպես նաեւ նոր վարչակազմի հակվածությունը համաշխարհային խնդիրները լուծելու հարցում բազմաշերտ մոտեցման մեջ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության խնդիրները: Նա սատարել է G7-ի ջանքերը կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու գործում եւ հավաստիացրել, որ ֆինանսների նախարարությունը կաշխատի նաեւ այդ ուղղությամբ: Յելենն ընդգծել է Ամերիկայի ցանկությունն ամրապնդել դաշնակցային հարաբերություններն ու ակտիվացնել միջազգային գործունեությունը:
Last Updated on Tuesday, 16 February 2021 00:16
Hits: 2236
Written by AMGA TV
Այսօր երեկոյան, ժամը 6:21-ին Երեւան քաղաքից 17 կմ հարավ գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժը Հայաստանում գրանցվել է շաբաթ ցերեկը։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալով՝ Երեւանից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 3-ն անց 29-ին։ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի ամբողջ տարածքում։ Հաջորդող ժամերին գրանցվել է 46 հետցնցում։ 3 բալանոց երկրաշարժ էլ գրանցվել է կիրակի օրը։
Written by AMGA TV
Սերժ Սարգսյանը հեղափոխությունից հետո հարցազրույց է տվել եւ մի քանի հարցերի պատասխանել։ Նա նշել է, թե 2018-ին մի իրավիճակ ստեղծվեց, որ նախընտրել է անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքին, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ -Ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջեւ․ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք, փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին, կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորելու,- ասել է նա, իսկ հարցին՝ թե խոսում են, որ Փաշինյանն իր նախագիծն է, նա պատասխանել է, որ ման խզբզբոց չէր անի իր համար։ Սարգսյանը նաեւ հայտարարել է՝ իբր փոխզիջումների կողմնակից է եղել միշտ, մինչդեռ նրա օրոք գործուն որեւէ քայլ չի կատարվել փոխզիջումների ուղղությամբ։
Last Updated on Monday, 15 February 2021 23:59
Hits: 1859
Written by AMGA TV
Ջո Բայդենի վարչակազմը կսկսի ներգաղթյալների ընդունել, որոնց նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է սպասել Մեքսիկայում, գրում է Politico-ն: Նոր վարչակազմը փորձում է վերակառուցել միգրացիոն համակարգը: Ծրագրի առաջին փուլը կսկսվի հաջորդ շաբաթից: Դա Թրամփի իմիգրացիոն ժառանգության չեղարկման հարցով Բայդենի վարչակազմի աշխատանքի մի մասն է: Այժմ իրենց գործերի վերանայման են սպասում մոտ 25 հազար ներգաղթյալներ, սակայն նոր ծրագիրը նպատակ ունի առաջին հերթին օգնել բնակչության խոցելի շերտերին եւ նրանց, ովքեր ավելի երկար են՝ հայտնել են վարչակազմի ներկայացուցիչները: Բայդենի վարչակազմը մտադիր է այդ հարցով աշխատել Մեքսիկայի կառավարության, միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Last Updated on Tuesday, 16 February 2021 00:08
Hits: 2215
Read more: Ջո Բայդենի վարչակազմը կսկսի ներգաղթյալների ընդունել
Written by AMGA TV
Սաութ Լոս Անջելեսում այսօր վատ առավոտյան հրդեհ է բռնկվել Vermont Knolls-ի մերձակայքում գտնվող բնակելի համալիրում։ Ահազանգը ստացվել է 5:30-ի սահմաններում, 1000 block of West 85th Street հասցեից։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության փոխանցմամբ, բոցը դուրս էր գալիս շենքի տանիքից։ Բնակելի համալիրում հրդեհվել է մեկ բնակարան, մյուս բնակարանները անվտանգ են եղել։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, ընթանումէ քննություն՝ պարզելու կրակի առաջացման հանգամանքները։