amga.tv

Switch to desktop Register Login

Պայքարում են ապօրինի մարիխուանա աճեցնողների դեմ

Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռաբ Բանթան հայտարարել է, որ ամբողջ նահանգի իրավապահները ոչնչացրել են կանեփի գրեթե 775 հազար ապօրինի բույս և ավելի քան 106 հազար փաունդ վերամշակված մարիխուանա՝ չլիցենզավորված աճեցնողների նկատմամբ իրականացված լայնածավալ գործողության արդյունքում։ 36 քաունթիներում 282 ձերբակալություն է կատարվել, իսկ առգրավված թմրանյութի արժեքը ակզմում է 353 մլն դոլար։ -Կալիֆորնիան ունի կանեփի ամենամեծ օրինական շուկան աշխարհում, բայց, անօրինական և չարտոնագրված աճեցումները դեռևս մեծ խնդիր են, - ասում է Բանթան։Screenshot 2024-10-23 at 01.14.47

Last Updated on Wednesday, 23 October 2024 01:15

Hits: 256

Մենենդեսը հրաժարական է ներկայացրել

Սենատոր Ռոբըրտ Մենենդեսը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական է ներկայացրել։ -Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատըրի իմ պաշտոնից,- նշել է Մենենդեսը նամակում՝ շեշտելով, որ հրաժարականն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին: Չնայած ես լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, մինչև վերջ, ներառյալ Գերագույն դատարանը, չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում, - ասված է նամակում: Ավելի վաղ Մենենդեսը հերքել էր այն տեղեկությունը, թե մտադիր է հրաժարական տալ ու ավարտել 30-ամյա կարիերան Կոնգրեսում։ Հիշեցնենք, որ սենատըրի դեմ քրեական գործ է հարուցվել դեռ 2022 թվականի հոկտեմբերին։ 2022 թվականին սենատըրի Նյու Ջըրզիի տանը խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են 480 հազար դոլար կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ: 2024 թվականի հուլիսի 16-ին, Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները դեմոկրատ սենատըր Բաբ Մենենդեսին մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության, շորթման և օտարերկրյա գործակալի վերաբերյալ: Դատավարությունը տևել է ինը շաբաթ: Նրան սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում: Դատավճռի հրապարակումից հետո Մենենդեսն ասել է, որ խորապես հիասթափված է երդվյալ ատենակալների որոշումից: -Ես լիովին վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք բողոքարկման ժամանակ, ես երբեք օտարերկրյա գործակալ չեմ եղել: Երդվյալ ատենակալների որոշումը վտանգի է ենթարկում Սենատի յուրաքանչյուր անդամի այն հարցում, թե ով կարող է համարվել օտարերկրյա գործակալ, - ասել է քաղաքական գործիչը, որը թոշակի է անցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից 2023 թվականի սեպտեմբերին: Դատախազների խոսքով՝ 70-ամյա սենատըրը և նրա կինը՝ Նադին Մենենդես-Արսլանյանը, որպես կաշառք երեք գործարարից ստացել են հարյուր հազարավոր դոլարներ կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, հիփոթեքային վճարումներ: Փոխարենը Մենենդեսն օգնել է միլիարդավոր դոլարների ամերիկյան օգնություն տրամադրել Եգիպտոսին, որտեղ գործարարներից մեկը պետական կապեր ուներ: Դատախազները Մենենդեսին մեղադրել են նաև երկու այլ գործարարի դեմ քրեական հետաքննության ընթացքի վրա ազդելու փորձի համար: -Սա քաղաքականություն էր շահույթի համար: Տարիները, որոնց ընթացքում նա իր պաշտոնը վաճառում էր ամենաբարձր գինը վճարողին, վերջապես ավարտվեցին, - լրագրողներին ասել էր Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազը:1

Last Updated on Thursday, 25 July 2024 00:54

Hits: 487

Թմրամոլ անօթևանների խնդիրների լուծման պլան

homlllԿալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսմը նոր պլան է ներկայացրել հոգեկան խնդիրներ կամ ալկոհոլից ու թմրանյութերից կախվածություն ուենցող անօթևանների խնդիրների լուծման համար։ Ծրագրի համաձայն, որոշ անօթևանների կարող են հարկադրել վերականգնողական կամ բուժման կուրս անցնել։ Անօթևանների իրավունքների պաշտպանները պնդում են, թե այդ առաջարկը մարդու իրավունքների խախտում է։ Նյուսըմը պահանջել է, որ բոլոր քաունթիները քաղաքացիական դատարաններում հատուկ բաժիններ ստեղծեն, ապահովեն բուժման կարիք ունեցողների պարտադրանքը; Անօթևանները կամ կենթարկվեն այս որոշմանը, կամ էլ քրեական պատասխանատվության կենթարկվեն։ 

ռուսական զինուժը հրթիռակոծել է Սմերչ կայանքներից

ezgif-1-641de56ed8Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակավոր հրադադար և մարդասիրական միջանցքներ է խոստացել Ուկրաինայում, մասնավորապես հարավում գտնվող Մարիուպոլ, մեծությամբ երկրորդ՝ Խարկով և Սումի քաղաքների խաղաղ բնակիչներին տարհանելու համար, այդուհանդերձ, ինչպես պնդում է պաշտոնական Կիևը, ռուսական թնդանոթները չեն լռում։ Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ այսօր առավոտյան ժամը 10-ից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր վեց հումանիտար միջանցքների մասին, այդ թվում` Կիևից։ Քիչ անց, սակայն պարզ դարձավ, որ այդ բոլոր միջանցքները տանում են կա՛մ դեպի Բելառուս, կա՛մ Ռուսաստան։ Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ Մոսկվան նամակում տեղեկացրել է, որ հենց այդ միջանցքներն է երաշխավորում, ինչին ի պատասխան Կիևն իր անհամաձայնությունն է հայտնել։ Հումանիտար միջանցքներ բացելու Մոսկվայի խոստումը հաջորդում է Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու երկու անհաջող փորձերին, որտեղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գնահատմամբ՝ շուրջ 200 հազար կին, երեխա, տարեցներ փորձում են լքել տարածքը։ Ռուսական զինուժի շրջափակման մեջ հայտնված քաղաքում, ինչպես հայտարարել է միջազգային կառույցի ներկայացուցիչ Միրելլա Հոդեյբը, բնակչության համար տեղում իրավիճակը ծայրաստիճան ծանր է, նաև վտանգավոր է քաղաքը լքելը: Արևմտյան աղբյուրների համաձայն՝ պատերազմի 12 օրերի ընթացքում Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հենց Ուկրաինայի հարավում, ինչը թույլ կտա Մոսկվային արգելափակել մուտքը դեպի Ազովի ծով: Մարիուպոլի գրավումը, մասնավորապես դեպի Ղրիմ ցամաքային միջանցքի հնարավորություն է տալիս Մոսկվային։ Պենտագոնի տվյալներով, Ուկրաինայի շուրջ կուտակված ռուսական ուժերի մոտ 95 տոկոսն այժմ գտնվում է երկրի ներսում: Ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը՝ փորձելով մեկուսացնել Կիևը, Խարկովը և Չեռնիգովը։ Կիևի գրավման փորձերի մասին է ահազանգել նաև Ուկրաինայի Ներքին Գործերի Նախարարության խորհրդական Վադիմ Դենիսենկոն։ Նրա խոսքով` ռուսական կողմը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել մայրաքաղաքի շուրջը: Մինչ այդ ռուսական զինուժի հարձակումների տակ շարունակում է մնալ Խերսոնը, անցած գիշեր գնդակոծությունները շարունակվել են Չերնոբաևկայի օդանավակայանի ուղղությամբ։ Խերսոնի շրջանի հենց այդ բնակավայրով է անցնում ռազմավարական ճանապարհներից մեկը համարվող դեպի Օդեսա տանող մայրուղին։ Ծովից հարվածների է ենթարկվում նաև Օդեսան, անցած գիշեր ռուսական զինուժը հրթիռակոծել է Նիկոլաևը Սմերչ կայանքներից, փլուզվել են բնակելի շենքեր, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։

Խարկովում հայ ընտանիք է վիրավորվել

kharՈւկրաինայի Խարկով քաղաքում հրթիռակոծման հետևանքով ազգությամբ հայ ընտանիք է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խարկովի Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ ծանր բեկորային վնասվածք են ստացել հայրը, մայրը և նրանց երկու երեխաները։ -Ստացած վիրավորումները ծանր են, սակայն առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ վիրահատությունից հետո։ Հայ ամուսինները դեռևս չեն կարողանում քայլել, երեխաների վիճակը համեմատաբար լավ է։ Ընտանիքը հարվածի պահին եղել է իրենց բնակարանում,- պատմել է Համլետ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին, սակայն տեղեկությունն այսօր է ստացվել։

Last Updated on Sunday, 06 March 2022 22:17

Hits: 3383

Read more: Խարկովում հայ ընտանիք է վիրավորվել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version