amga.tv

Switch to desktop Register Login

ռուսական զինուժը հրթիռակոծել է Սմերչ կայանքներից

ezgif-1-641de56ed8Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակավոր հրադադար և մարդասիրական միջանցքներ է խոստացել Ուկրաինայում, մասնավորապես հարավում գտնվող Մարիուպոլ, մեծությամբ երկրորդ՝ Խարկով և Սումի քաղաքների խաղաղ բնակիչներին տարհանելու համար, այդուհանդերձ, ինչպես պնդում է պաշտոնական Կիևը, ռուսական թնդանոթները չեն լռում։ Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ այսօր առավոտյան ժամը 10-ից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր վեց հումանիտար միջանցքների մասին, այդ թվում` Կիևից։ Քիչ անց, սակայն պարզ դարձավ, որ այդ բոլոր միջանցքները տանում են կա՛մ դեպի Բելառուս, կա՛մ Ռուսաստան։ Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ Մոսկվան նամակում տեղեկացրել է, որ հենց այդ միջանցքներն է երաշխավորում, ինչին ի պատասխան Կիևն իր անհամաձայնությունն է հայտնել։ Հումանիտար միջանցքներ բացելու Մոսկվայի խոստումը հաջորդում է Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու երկու անհաջող փորձերին, որտեղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գնահատմամբ՝ շուրջ 200 հազար կին, երեխա, տարեցներ փորձում են լքել տարածքը։ Ռուսական զինուժի շրջափակման մեջ հայտնված քաղաքում, ինչպես հայտարարել է միջազգային կառույցի ներկայացուցիչ Միրելլա Հոդեյբը, բնակչության համար տեղում իրավիճակը ծայրաստիճան ծանր է, նաև վտանգավոր է քաղաքը լքելը: Արևմտյան աղբյուրների համաձայն՝ պատերազմի 12 օրերի ընթացքում Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հենց Ուկրաինայի հարավում, ինչը թույլ կտա Մոսկվային արգելափակել մուտքը դեպի Ազովի ծով: Մարիուպոլի գրավումը, մասնավորապես դեպի Ղրիմ ցամաքային միջանցքի հնարավորություն է տալիս Մոսկվային։ Պենտագոնի տվյալներով, Ուկրաինայի շուրջ կուտակված ռուսական ուժերի մոտ 95 տոկոսն այժմ գտնվում է երկրի ներսում: Ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը՝ փորձելով մեկուսացնել Կիևը, Խարկովը և Չեռնիգովը։ Կիևի գրավման փորձերի մասին է ահազանգել նաև Ուկրաինայի Ներքին Գործերի Նախարարության խորհրդական Վադիմ Դենիսենկոն։ Նրա խոսքով` ռուսական կողմը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել մայրաքաղաքի շուրջը: Մինչ այդ ռուսական զինուժի հարձակումների տակ շարունակում է մնալ Խերսոնը, անցած գիշեր գնդակոծությունները շարունակվել են Չերնոբաևկայի օդանավակայանի ուղղությամբ։ Խերսոնի շրջանի հենց այդ բնակավայրով է անցնում ռազմավարական ճանապարհներից մեկը համարվող դեպի Օդեսա տանող մայրուղին։ Ծովից հարվածների է ենթարկվում նաև Օդեսան, անցած գիշեր ռուսական զինուժը հրթիռակոծել է Նիկոլաևը Սմերչ կայանքներից, փլուզվել են բնակելի շենքեր, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։

Թմրամոլ անօթևանների խնդիրների լուծման պլան

homlllԿալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսմը նոր պլան է ներկայացրել հոգեկան խնդիրներ կամ ալկոհոլից ու թմրանյութերից կախվածություն ուենցող անօթևանների խնդիրների լուծման համար։ Ծրագրի համաձայն, որոշ անօթևանների կարող են հարկադրել վերականգնողական կամ բուժման կուրս անցնել։ Անօթևանների իրավունքների պաշտպանները պնդում են, թե այդ առաջարկը մարդու իրավունքների խախտում է։ Նյուսըմը պահանջել է, որ բոլոր քաունթիները քաղաքացիական դատարաններում հատուկ բաժիններ ստեղծեն, ապահովեն բուժման կարիք ունեցողների պարտադրանքը; Անօթևանները կամ կենթարկվեն այս որոշմանը, կամ էլ քրեական պատասխանատվության կենթարկվեն։ 

ԱՄՆ-ը ուկրաինացիներին ներգաղթի արտոնություններ կտրամադրի

kԱմերիկան ուկրաինացիներին ներգաղթի ժամանակավոր արտոնություններ կտրամադրի, որոնք նախատեսում են պաշտպանություն արտաքսումից և աշխատանքի թույլտվություն տասնյակ հազարավոր այն ուկրաինացիների համար, ովքեր այժմ գտնվում են Նահանգներում, բայց չեն կարող վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Այս միջոցը Միացյալ Նահանգներ մինչև 2022թ մարտի 1-ը մտած ուկրաինացիներին թույլ կտա մնալ երկրում և 18 ամիս օրինական աշխատել։ Ուկրաինայի քաղաքացիները կազատվեն արտաքսումից և աշխատանքի թույլտվության իրավունք կստանան այն ծրագրի շրջանակներում, որը հայտնի է որպես Ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ: Ծրագիրը պաշտպանություն է տրամադրում այն ներգաղթյալներին, որոնք չեն կարող վերադառնալ իրենց երկրներ արտակարգ հանգամանքների, այդ թվում՝ զինված բախումների և բնական աղետների պատճառով։ Ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տրվում որոշակի ժամկետով մնալ և օրինական աշխատել Միացյալ Նահանգներում:

Last Updated on Sunday, 06 March 2022 22:11

Hits: 2225

Խարկովում հայ ընտանիք է վիրավորվել

kharՈւկրաինայի Խարկով քաղաքում հրթիռակոծման հետևանքով ազգությամբ հայ ընտանիք է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խարկովի Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ ծանր բեկորային վնասվածք են ստացել հայրը, մայրը և նրանց երկու երեխաները։ -Ստացած վիրավորումները ծանր են, սակայն առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ վիրահատությունից հետո։ Հայ ամուսինները դեռևս չեն կարողանում քայլել, երեխաների վիճակը համեմատաբար լավ է։ Ընտանիքը հարվածի պահին եղել է իրենց բնակարանում,- պատմել է Համլետ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին, սակայն տեղեկությունն այսօր է ստացվել։

Last Updated on Sunday, 06 March 2022 22:17

Hits: 2269

Read more: Խարկովում հայ ընտանիք է վիրավորվել

Ըստ Բլինկենի Ուկրաինան հկաղթի

 

s2.reutersmedia

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ համոզված է Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինայի հաղթանակում։ Ըստ նրա՝ Պուտինը հավանաբար չէր սպասում ուկրաինացիների նման «անսովոր տոկունությանը»։ Այս մասին նա խոսել է BBC-ին տված հարցազրույցում։ «Եթե Մոսկվան մտադիր է ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել իր խամաճիկ ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն կերպ կմերժեն նրան»,- ասել է Բլինքենը։

Պետքարտուղարի խոսքով, պատերազմն արդեն չի ընթանում Պուտինի պլանով։ Ուկրաինական զորքերի ուժեղ դիմադրությունն արդեն ինը օր թույլ չի տվել ռուսներին տեղաշարժվել դեպի երկրի խորքը։

Last Updated on Sunday, 06 March 2022 22:02

Hits: 2366

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version