amga.tv

Switch to desktop Register Login

Ամենավտանգավոր մթերքների ցանկը

VTANG-5Ամերիկացի դիետոլոգ Ջերեդ Քոհը կազմել է մարդու համար ամենավնասակար եւ վտանգավոր մթերքների ցանկը: Ցանկում առաջին տեղը զբաղեցրել են մետաղյա տարաներում պահածոյացված լոլիկները: Լոլիկների թթվայնությունը շփվում է մետաղի հետ, որը մեծացնում է վնասակար բիսֆենոլ նյութի կուտակումը: Այն առկա է բոլոր պահածոներում: Երկրորդ տեղում մշակում անցած մսամթերքներն են. դրանցում կան նիտրատներ եւ այլ վնասական նյութեր: Երրորդ տեղում մարգարինն է, որում կան թթուներ, որոնք ունակ են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների: Այնուհետեւ գալիս է բուսական յուղը որում կա օմեգա-Բ թթուներ, ինչը հանգեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների:Դիետոլոգը վնասակար մթերքների շարքում է դասել նաեւ փափքորնը, աղը, նաեւ մթերքները, որոնցում կան արհեստական քաղցրացնող նյութեր:  

Last Updated on Friday, 08 March 2013 01:22

Hits: 9505

Read more: Ամենավտանգավոր մթերքների ցանկը

դեղերից գերդոզավորումը Լոս Անջելես Քաունթիում

medic 4Դեղատոմսերով բաց թողնվող դեղերից գերդոզավորումը դարձել է Լոս Անջելես Քաունթիում բուժհաստատություններ դիմելու ամենամեծ պատճառը: Այդ մասին ասվում է LA Քաունթիի առողջապահական գերատեսչության ղեկավար Ջանըթըն Ֆիլդինգի հրապարակած զեկույցում: Ըստ այդ փաստաթղթի` դեղամիջոցների հետեւանքով մահացու դեպքերի 61 տոկոսը եղել են անցած տարի բժիշկների դեղատոմսերով տրված դեղերի գերդոզավորումից, ինչպես եւ Լոս Անջելես Քաունթիում 2000-ից 2009 թվականներին թմրադեղերի պատճառով արձանագրված 8,265 մահվան դեպքերի մեծ մասը: Զեկույցի հեղինակը նշել է, թե առողջական խնդիրներ ունեցողների 11 տոկոսը 9-րդ դասարանի աշակերտներ են, իսկ 14 տոկոսը` 11-րդ դասարանի աշակերտներ: Դեռահասները ընդհանուր ցանկում կազմում են 37 տոկոս, որոնց մեծ մասը նշել է, թե սխալ են օգտագործել դեղատոմսերով ստացված դեղերը: Այդ թմրամիջոցների ցանկում ընդգրկված են Codeine, Oxycodone, Morphine, Percocet եւ Fentany դեղամիջոցները:  

Գրիպի համաճարակը տարածվում է

fluuue 6Գրիպի համաճարակը տարածվել է Միացյալ Նահանգների գրեթե ամբողջ տարածքով: Associated Press-ի փոխանցմամբ, ներկայում գրիպի բռնկում է արձանագրվել ԱՄՆ-ի 47 նահանգներում, որոնցից 29-ում իրավիճակը գնահատվում է կրիտիկական: Բասթընի քաղաքապետ Թամըս Մենինոն արդեն հայտարարել է արտակարգ դրության մասին: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տվյալներով, հարբուխի դեպքեր չեն գրանցվել միայն Միսսիսիպի, Կալիֆոռնիա եւ Հավաիի նահանգներում: Փորձագետների կարծիքով` այս տարի Միացյալ Նահանգներում գրիպը սուր է լինելու: Հիվանդանոցներում արդեն հերթեր են գոյացել: Ամեն տարի Միացյալ Նահանգների տարածքում աշնան եւ ձմռան ամիսներին գրիպով են հիվանդանում բնակչության 5-10 տոկոսը:  

Last Updated on Saturday, 12 January 2013 20:57

Hits: 8781

Read more: Գրիպի համաճարակը տարածվում է

Գրիպի համաճարակ ԱՄՆ-ում

grip 5ԱՄՆ-ում գրիպի ուժեղ համաճարակ է. հիվանդության բռնկումներ են գրանցվել 41 նահանգներում: Համաճարակի հետեւանքով արդեն 18 երեխա է մահացել:

Բասթըն քաղաքի` Մասաչուսեթսի նահանգի վարչական կենտրոնի իշխանությունները հունվարի 9-ին արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել գրիպի համաճարակի կապակցությամբ, որի պատճառով այդ նահանգում արդեն 18 մարդ է մահացել:

Ինչպես նշել է Բասթընի քաղաքագլուխ Թամըս Մենինոն, ընթացիկ համաճարակային սեզոնում, որի սկիզբը համարվում է 2012 թվականի հոկտեմբերի 1-ը, քաղաքում վարակման արդեն շուրջ 700 դեպք է գրանցվել, ինչը տասն անգամ ավելի է, քան 2011-2012 թվականների համաճարակային սեզոնում: -Սա գրիպի ամենածանր սեզոնն է 2009 թվականից ի վեր, քաղաքացիները պետք է լրջորեն վերաբերվեն հիվանդանալու սպառնալիքին... Ես կոչ եմ անում Բասթընի բնակիչներին պատվաստում անցնել, եթե նրանք դեռեւս դա չեն արել,- ասել է Մենինոն: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տեղեկատվության համաձայն` այս սեզոնում գրիպի եւ համանման հիվանդությունների մեծ թվով դեպքեր են գրանցվել 29 նահանգներում: Գրիպի ախտանշաններով ԱՄՆ-ի բուժհաստատություններ է դիմել արդեն երկրի բնակչության 5,6 տոկոսը այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 2,2 տոկոս: Բժիշկները բոլորին խորհուրդ են տալիս պատվաստվել: Ըստ նրանց՝ պատվաստումն առաջին հերթին անհրաժեշտ  է տարեցներին եւ երեխաներին: Որոշ քաղաքներում պատվաստանյութն անվճար են տրամադրում

Last Updated on Friday, 11 January 2013 02:10

Hits: 8942

Գլխացավ առաջացնող պատճառները

head 9 Ուժեղ գլխացավը կարող է լինել ոչ միայն ուրախ երեկույթի հետեւանք: Որոշ փորձագետներ պնդում են, որ ցավեր կարող են առաջացնել նաեւ մեր սիրելի ուտելիքները՝ սկսած պանրից մինչեւ ցիտրուսներ: մարդկանց մոտ 10-15 տոկոսը տառապում է անընդհատ միգրենից, իսկ 40 տոկոսն անընդհատ գլխացավեր ունի: Յուրաքանչյուր մարդու համար գլխացավ առաջացնող պատճառները տարբեր են: Դա կարող է լինել սթրեսը, անքնությունը, եղանակի փոփոխությունը եւ այլն: Որոշ փորձագետներ համարում են, որ սնունդը եւս կարող է լինել ցավը հրահրող պատճառներից մեկը: Չնայած ապացույցների պակասին՝ գլխացավերի նոր տեսությունը մեծ տարածում է գտել: Ըստ հետազոտությունների՝ հիվանդների ավելի քան 50 տոկոսը փոխել է իր սննդակարգը, եւ շատերը սկսել են իրենց ավելի լավ զգալ:

Last Updated on Friday, 21 December 2012 02:59

Hits: 9251

Read more: Գլխացավ առաջացնող պատճառները

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version