Written by AMGA TV
The Daily Mail-ը գրում է, որ միայնակ մայրերը պետք է ավելի հաճախ երեխաների համար հեքիաթներ ընթերցեն ու խաղան նրանց հետ: Դա կնպաստի կանանց մոտ սթրեսի նվազեցմանը: Նման խորհուրդ է տալիս Կանզասի համալսարանի հետազոտող Բլեյք Բերիհիլը: Նրա խոսքով` հատկապես միայնակ մոր կարգավիճակն է ծանր` կենցաղային խնդիրներ, աշխատանք եւ սահմանափակ հոգեբանական օգնություն: Բերիհիլը նման եզրակացության է եկել միայնակ 2 հազար 370 մայրերի հետ հարցում անցկացնելու արդյունքում: Նրանք բոլորն էլ հավաստիացրել են, որ երեխաների հետ զբաղվելով սթրեսից դուրս են գալիս:
Last Updated on Thursday, 28 June 2012 04:05
Hits: 4936
Written by AMGA TV
Կարմիր գինու օգտագործումը կարող է դրականորեն անդրադառնալ մարդու ֆիզիկական դիմացկունության վրա: Դրանում պարունակվող բնական միացությունները բարելավում են սրտի աշխատանքը, բարձրացնում են մկանային ուժը եւ աշխատունակությունը: Նման եզրահանգման են եկել Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները, որոնք մի շարք գիտափորձեր են անցակցրել լաբորատոր առնետների վրա: Հետազոտական խմբի ղեկավար Ջեյսն Դիկը ենթադրում է, որ այս բացահայտումը հատկապես կարող է կարեւոր լինել այն մարդկանց համար, ովքեր օրգանիզմի առանձնահատկության կամ ստացված վնասվածքների պատճառով չեն կարող լիարժեք մարզվել:
Written by AMGA TV
The Daily Mail-ը հայտնում է, որ Գիտնականների նոր զեկույցի համաձայն՝ դեղատոմսով նշանակված ցավազրկողները առաջ են անցել ավտովթարներից ` դառնալով ԱՄՆ-ում պատահական մահերի համար մեկ պատճառը: Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի նոր հետազոտության համաձայն՝ դեղերի թունավորումից ավելի շատ մարդ է մահանում, քան ավտովթարներից: Հետազոտությունն արվել է այն բանից հետո, երբ նման դեղերի պատճառով մահացան այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Մայքլ Ջաքսընը, Անա Նիքոլ Սմիթը:
Written by AMGA TV
The Daily Mail-ը գրում է, որ միայնակ լինելը կարող է զգալիորեն կրճատել մարդու կյանքը: Այս մասին ասված է երկու նոր հետազոտության մեջ, որոնք հրապարակվել են Ներքին բժշկության արխիվները ամսագրում: Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները վեց տարի շարունակ հետազոտել են 60-ն անց տարիքի 600 հոգանոց մարդկանց մի խումբ եւ հայտնաբերել, որ նրանց համար, ովքեր իրենց միայնակ էին զգում հետազոտության ընթացքում մահանալու ռիսկը երկու անգամ ավելին էր:
Last Updated on Wednesday, 20 June 2012 04:07
Hits: 4917
Written by AMGA TV
USA Todayը հայտնում է, որ քնի պակասը հանգեցնում է ուղեղի կաթվածի: Դա է վկայում նոր հետազոտությունը, որը Բոստոնում ներկայացվել է քնի խանգարումների հարցերին նվիրված գիտական խորհրդաժողովում: Հետազոտությունը շարունակվել է երեք տարի եւ ընդհանուր առմամբ ընդգրկել է աշխատանք ունեցող 5 հազար 666 ամերիկացիների: Նրանց մոտավորապես 35 տոկոսը օրական քնում են 8 ժամ եւ ավելի, նույնքանն էլ՝ 7 ժամ: Մնացածները՝ հարցվածների շուրջ 30 տոկոսը, քնում են միջինը 6-ական ժամ եւ ավելի քիչ, այսինքն՝ նրանց քունը պակաս է մնում: Պարզվել է, որ կաթվածի հավանականությունն այս մարդկանց մոտ մեկ քառորդով ավելի մեծ է, քան մյուսների մոտ: Կաթվածները տեղի են ունենում ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման դեպքում: Ինսուլտի հանգեցնող ռիսկի գլխավոր գործոններն են՝ ծխելը, ավելորդ քաշը եւ պասիվ կենսաձեւը:
Last Updated on Friday, 15 June 2012 04:24
Hits: 5163