amga.tv

Switch to desktop Register Login

Անդադար ծարավի զգացում

tsarav  6 26-ամյա բրիտանուհի Սաշա Քենեդին ողջ օրվա ընթացքում անդադար ծարավի զգացում է ունենում: Դրա պատճառով նրան նույնիսկ չի հաջողվում քնել: Աղջիկը ստիպված է լինում անընդհատ արթնանալ եւ ջուր խմել: Արդեն 5 տարի է` նա չի աշխատում, քանի որ աշխատանքի վայրում խնդիրներ էին առաջանում չափազանց մեծ քանակությամբ ջուր խմելու պատճառով: Ներկայում բրիտանուհին օրական խմում է 25 լիտր ջուր: Իսկ աշխատանքի վայրում այդ թիվը փոքր-ինչ պակաս էր` մինչեւ 20 լիտր: Սաշայի անսովոր հակումը դեպի ջուրը նկատելի էր մանկությունից: Բժիշկները դեռեւս հստակ ախտորոշում չունեն այս խնդրի մասին:

Last Updated on Saturday, 21 July 2012 03:37

Hits: 5690

Read more: Անդադար ծարավի զգացում

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ

der 5ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (առաջին անգամ թույլ է տվել դեղամիջոց կիրառել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Truvada անվանմամբ նոր դեղամիջոցը կարող են կիրառել այն մարդիկ, որոնք մտնում են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց խմբում, օրինակ, նրանք, ում սեռական զուգընկերները վարակված են դրանով: Դեղամիջոցը 50-75 տոկոսով նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Մի շարք վերլուծաբաններ Truvada-ի հայտնվելն անվանել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ: Մյուս կողմից էլ, որոշ բժիշկներ մտածում են, թե դեղամիջոցն օգտագործողների մոտ ապահովության թյուր զգացողություն կարթնացնի, եւ խորհուրդ են տալիս այն կիրառել հիվանդության կանխարգելման այլ միջոցներին զուգահեռ, այնպիսիք, ինչպիսին են պահպանակները եւ մեխանիկական պաշտպանության այլ միջոցներ:  

Last Updated on Wednesday, 18 July 2012 03:31

Hits: 5448

Read more: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ

Հավկիթ կերեք եւ նիհարեք

havkith 2Լուիզիանա նահանգի Փենինգթըն կենտրոնի կենսաբժիշկները նիհարողներին խորհուրդ են տվել հավկիթ ուտել, քանի որ այն բարձրորակ սպիտակուցներ է պարունակում եւ թույլ տալիս ավելի երկար մնալ առանց սնվելու: Իրենց տեսությունը հաստատելու համար գիտնականները փորձեր են կատարել: Նրանք հրավիրել են 20 կամավորների, որոնք տառապում էին ճարպակալումից: Նրանց բաժանել են երկու խմբի, մի խումբը նախաճաշին հացահատկային ուտելիքներ է կերել, մյուսը` հավկիթ: Արդեն մի քանի ժամ անց երկրորդ խմբում ընդգրկվածները ավելի քիչ քաղցած են եղել, քան առաջին խումբը:

Last Updated on Monday, 16 July 2012 03:20

Hits: 5325

Read more: Հավկիթ կերեք եւ նիհարեք

Մենակության զգացումը փոխանցվում է

lone 3Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մենակության զգացումը վիրուսային հիվանդությունների նման կարող է փոխանցվել այլ մարդկանց: Չիկագոյի, Հարվըրդի, ինչպես նաեւ Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները վերլուծել են Մասսաչուսեթս նահանգի Ֆրեյմինհըմ քաղաքի մոտ 5000 բնակչի տվյալները: Այս տվյալների հիման վրա գիտնականները կառուցել են մարդկանց փոխհարաբերությունների գրաֆիկական սխեմա, որը պարունակել է նաեւ տեղեկատվություն ընկերների կորստի եւ միայնության մասին: Սխեման ցույց է տվել, որ միայնակ մարդիկ, ժամանակի ընթացքում կորցնելով սոցիալական կապերը, միայնությամբ են վարակում նաեւ իրենց ընկերներին: Պարզվել է նաեւ, որ միայնակ մնալու ռիսկը մեծապես կախված է ոչ թե բարեկամական հարաբերություններից, այլ ընկերախմբի փոփոխությունից:

Last Updated on Friday, 13 July 2012 04:04

Hits: 5001

Read more: Մենակության զգացումը փոխանցվում է

Համբույրը օգնում է նիհարել

kiss 3Բեռլինի համալսարանի հոգեբանները ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց ժամանակ, մասնավորապես, պարզվել է, որ ռոմանտիկ համբույրը ոչ միայն հուզական պոռթկում է, այլ ակտիվացնում է մի շարք հորմոնների գործունեությունը: Օրինակ` ապացուցվել է, որ համբուրվող զույգի արյան մեջ կրճատվում է կորտիզոլի մակարդակը, որը սթրեսային վիճակներ է առաջացնում, եւ ավելանում օքսիտոցինի` վստահության կամ սիրո հորմոնի խտությունը: Պարզվել է նաեւ, որ համբույրն օգնում է նիհարել: Մասնագետների հաշվարկով` կրքոտ համբույրի 2 րոպեի ընթացքում կարելի է կորցնել 2 կալորիա: Այն նաեւ դեմքի կնճիռների հիանալի պրոֆիլակտիկա է` գործի է դնում դեմքի մոտ 30 մկան: Հոգեբանները պարզել են, որ առավոտյան երեք 20 վայրկյանանոց համբույրն կարող է ռոմանտիկ տրամադրությունը պահպանել ողջ օրվա ընթացքում:  

Last Updated on Saturday, 07 July 2012 00:34

Hits: 5061

Read more: Համբույրը օգնում է նիհարել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version