amga.tv

Switch to desktop Register Login

Գարեջուրը հակավիրուսային բնույթ ունի

bee 4The Huffington Post-ը, ներկայացնելով Sapporo Breweries ճապոնական գարեջրի ընկերության հետազոտության արդյունքները, նշում է, թե գարեջուրը հակավիրուսային բնույթ ունի: Ըստ այդմ՝ աշխարհի ամենատարածված ալկոհոլային խմիչքի հիմնական բաղադրիչը կարող է լավ օգնել ձմեռային ֆսֆսոցից զերծ մնալու հարցում: Խոսքը հումոլոնի մասին է՝ գայլուկի մեջ առկա մի քիմիական միացության, որը արդյունավետ միջոց է շնչառական-սինցիտիալ վիրուսի դեմ: Հումոլոնը նաեւ հակաբորբոքային ազդեցություն ունի: Նշված վիրուսը կարող է թոքաբորբի ու շնչառական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, սակայն ավելի շատ երեխաների ու մանուկների շրջանում: Մեծահասակների շրջանում նույն վիրուսը դրսեւորվում է մրսածության ախտանիշներով, հատկապես ձմեռային ամիսներին 

Last Updated on Wednesday, 12 December 2012 02:02

Hits: 9597

Read more: Գարեջուրը հակավիրուսային բնույթ ունի

Հրդեհ Փասադինայում, կա 2 զոհ

herdeh 4Երկու մարդ զոհվել, եւս մեկը ծանր վնասվածքներ է ստացել այս գիշեր Փասադինայում բռնկված հրդեհի հետեւանքով: Կրակը բռնկվել է գիշերը ժամը 2-ի սահմաններում, 1300 El Sereno Avenue հասցեում: Նախքան հրշեջների ժամանելը տանից 19 մարդ տարհանվել է: Հրշեջները տանը երկու տղամարդու դիակ են գտել: Ըստ տեղական իշխանությունների, վերաձեւված տունը եղել է ծերերի խնամքի կենտրոն: Փրկարարները տարհանել են հարակից մի քանի տներ, սակայն դրանք հրդեհի հետեւանքով չեն վնասվել: Ականատեսների վկայությամբ՝ նախ պայթյուն է որոտացել, ապա հրդեհ է բռնկվել: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Ամերիկյան Կարմիր խաչը տարհանվածների համար կացարան է տրամադրել, ոստիկանությունը հետաքննում է հրդեհի բռնկման 

Last Updated on Thursday, 01 November 2012 23:53

Hits: 9800

Read more: Հրդեհ Փասադինայում, կա 2 զոհ

Խոշոր վթար 134 մայրուղու վրա

freeew 7Մեկ մարդ է զոհվել Ventura (134) մայրուղու վրա այսօր վաղ առավոտյան բազմաթիվ մեքենաների մaսնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, ժամը 7-ի սահմաններում ճանապարհը փակվել է վթարի հետեւանքով: Առայժմ հայտնի չէ թե քանի մեքենա են բախվել իրար, սակայն դեպի Փասադինա գնացող ճանապարհը մի քանի ժամ շարունակ փակ է եղել: Վթարային ծառայություններն աշխատում են ճանապարհը մաքրելու եւ հնարավոր այլ տուժածներին գտնելու համար:  

Last Updated on Saturday, 15 September 2012 04:43

Hits: 9792

Read more: Խոշոր վթար 134 մայրուղու վրա

Մարիխուանայի վաճառքի կետերը փակելու որոշումը բողոքարկել են

ԱՄՆ-ում բժշկական նպատակներով մարիխուանայի տարածմամբ զբաղվող կազմակերպությունը դատարանում կվիճարկի Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների`norehua 3տերը փակելու մասին որոշումը: Patient Care Alliance-ի ներկայացուցչի կարծիքով` այն հիվանդների իրավունքները, որոնց ցուցված է մարիխուանայի պարբերական օգտագործումը, պաշտպանված են Կալիֆորնիա նահանգի հատուկ օրենքով, որը կարգավորում է թմրանյութի այդ թեթեւ տեսակի օգտագործումը բժշկական նպատակներով: Patient Care Alliance-ը ներկայացնող Մարկ Օ’Հարան քաղաքային իշխանությունների որոշումն անվանել է չմտածված, անողոք ու հիմար: Հուլիսի վերջին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է փակել մարիխուանայի վաճառքի կետերը` հենվելով քաղաքում հանցագործության աճի վրա: Խորհրդի անդամների կարծիքով` մարիխուանան չափազանց հասանելի է երիտասարդներին, եւ նրանք այն բժշկական նպատակով չէ, որ օգտագործում են: Մարիխուանայի վաճառքի կետերը, իրենց հերթին, ստորագրահավաք են սկսել քաղաքային իշխանությունների որոշման հետ կապված հանրաքվե անցկացնելու համար:

Որովայնում վիրաբուժական ասեղ է հայտնաբերվել

aser 7Հղի բրիտանուհու որովայնում վիրաբուժական ասեղ է հայտնաբերվել, որը կնոջ որովայնում էր հայտնվել է մի քանի տարի առաջ իրականացված բժշկական միջամտության արդյունքում: Քելլի Դանիգընը որովայնի աջ հատվածում ծակոցներ է զգացել հղիության ընթացքում եւ դիմել է իր բժշկին, սակայն վերջինս հանգստացրել է 26-ամյա կնոջը` խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել նման զգացողություններին: Սակայն հղիության 6-րդ ամսում կինը որովայնի մաշկի տակից նկատել է ասեղը: Նա անմիջապես հիշել է 2009 թ-ի վիրահատությունը: Բժիշկներին եւս մեկ անգամ դիմելուց եւ ասեղի առկայությունը կնոջ մարմնում արդեն հաստատելուց հետո Դանիգընին ասել են, որ հղիության պատճառով ցանկացած տեսակի վիրահատական միջամտություն հակացուցված է: Միայն ծննդաբերությունից հետո բժիշկները կկարողանան ասեղը հեռացնել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version