A+ A A-
13-07-2012

Screen Shot 2012-07-13 at 3.22.31 AMLe Monde-ի փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում օրերս արտառոց կեքս են ներկայացրել, որն աշխարհում ամենաթանկարժեք ուտելի աղանդերն է ճանաչվել: Հրուշակեղենը գնահատվել է հազար դոլար: Նման գինը պայմանավորված է նրանով, որ Golden Phoenix անունով կեքսը պատրաստված է իտալական թանկարժեք Premium Amedei Porcelena տեսակի շոկոլադից, բարձրորակ եւ օրգանական ալյուրից, ուտելի ոսկուց: Շեֆ-խոհարար Յուսուֆ Ալին հպարտ է իր գլուխգործոցով եւ պատրասվում է այն վաճռքի հանել ոչ միայն հարազատ Դուբայում, այլեւ Եվրոպայում: Աղանդերը մատուցվում է ելակի հետ, ոսկե գդալով եւ ափսեով:

Read more: Ամենաթանկարժեք ուտելի աղանդերը

07-07-2012

Ինչ անուն տալ նորածնին

baby 3Վզգլյադը հայտնում է, որ ծնողները սովորաբար երեխաների համար այնպիսի անուններ են ընտրում, որոնք սովորաբար գեղեցիկ հնչեղություն են ունենում ազգանունների եւ հայրանունների հետ: Լինում են նաեւ դեպքեր, երբ երեխաներին անվանակոչում են հարազատների, մոտ ազգականների անուններով: Ռուս մասնագետները պնդում են, որ պետք չէ երեխաներին այն մարդկանց անուններ տալ, ովքեր դժբախտ ճակատագիր են ունեցել: Երեխաներին անուն տալուց առաջ անհրաժեշտ է իմանալ անվան նշանակությունը, տալ այնպիսի մարդու անուն, ով իր կյանքում մեծ հաջողությունների է հասել, եւ իր մահից հետո բարի համբավ է թողել: Երջանիկ են համարվում նաեւ այն երեխաները, ովքեր սրբերի անուններ ունեն, ինչպես նաեւ նրանք, ում անունները եզակի են եւ քիչ են հանդիպում:  

Read more: Ինչ անուն տալ նորածնին

28-06-2012

cred 1Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե իրականացրել են միջազգային խոշոր օպերացիա, որի արդյունքում աշխարհի 13 երկրներում ձերբակալվել են 24 հաքերներ, որոնք մեղադրվում են կրեդիտ քարտերի տվյալների հափշտակության եւ դրանց վաճառքի մեջ։ FBI-ի եւ Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ 11 կասկածյալ ձերբակալվել է ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում, մնացածը՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում, Իտալիայում, Նորվեգիայում, ճապոնիայում, Գերմանիայում։ Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան երիտասարդ տղամարդիկ են։ Նրանցից ոմանց հետագայում կարող է սպառնալ մինչեւ 40 տարվա բանտարկություն: Նշվում է, որ եւս 4 կասկածյալ գտնվում են ազատության մեջ։ Իրավապահներն ասել են, որ իրենց հաջողվել է փրկել 410 հազար մարդու ավելի քան 205 մլն դոլարի խնայողություններ։ Ձերբակալվածներից մեկը՝ Միր Իսլամը, հաքերների շրջանում հայտնի Է JoshTheGod մականվամբ: Նրան մեղադրում են վարկային քարտերի 50 հազար գողացված համարներ վաճառելու մեջ:  

Read more: FBI-ը հաքերների մեծ խումբ է բացահայտել

26-06-2012

Կայծակ զենք...

kay 3The New York Times-ը գրում է, որ ամերիկյան զինվորականները փորձարկում են նոր գերզենքը, որը ոչ այլ ինչ է, քան իսկական կայծակ: Ապագայի զենքը կարող է բառացիորեն կայծակ առաջացնել մարտի դաշտում: Դրա օգնությամբ զինվորականները կարող են, օրինակ, պայթեցնել հակառակորդի թաքցրած ականները կամ նույնիսկ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան: Լազերի օգնությամբ օդում հատուկ ալիք է ստեղծվում, որի միջով էլեկտրական լիցք է անցնում: Զինվորականները, ըստ էության, այժմ կարող են կառավարել կայծակները եւ ուղղել ուր իրենց է պետք: Մենք երբեք չենք հոգնի դիտել, թե ինչպես են կայծակի հարվածները ոչնչացնում մեր թիրախները փորձարկումնեի ժամանակ,- հայտարարել է Նյու Ջերսիի Պիկատինի ռազմակայանի առաջատար մասնագետ Ջորջ Ֆիշերը:  

Read more: Կայծակ զենք...

20-06-2012

may 1Forbes ամսագրի տվյալներով՝ աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերն է։ Նշվում է, որ Մեյվեդերը, ով իր նախկին ընկերուհուն ծեծելու համար այժմ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում, նախորդ տարվա ընթացքում 85 մլն դոլար է աշխատել։ Մեյվեդերին հաջորդում է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն, ում աշխատավարձը մեկ տարվա ընթացքում կազմել է 62 մլն դոլար։ Ամերիկացի գոլֆիստ, աշխարհի բազմակի չեմպիոն Թայգըր Վուդսը 59.4 մլն դոլար ցուցանիշով եզրափակում է առաջատար եռյակը։ Վուդսը նախկինում տարիներ շարունակ առաջատարն է եղել ցանկում:  

Read more: Աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը

News Archive(Press Review)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel