amga.tv

Switch to desktop Register Login

Ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը

khmichq 4Իսրայելական Հաարեցի փոխանցմամբ, գիտնականներն ապացուցել են, որ դարդը խեղդելն անիմաստ է, որովհետեւ ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի չարաշահումը ոչ միայն չի օգնում մոռանալ տհաճ իրադարձությունները, այլեւ ստիպում է եւս մեկ անգամ մտածել դրանց մասին: Չխմող մարդը ցավն ավելի շուտ կարող է մոռանալ, քան` խմողը: Փորձերը մկների վրա են կատարվել: Մեկ ամսվա ընթացքում մկների մի խմբին ալկոհոլ են տվել, մյուսին` ոչ: Այնուհետեւ բոլոր մկներին ոչ բարձր էլեկտրականությամբ էլեկտրահարել են: Դա ուղեկցվել է որոշակի ձայներով: Զգաստ մկներն ավելի շուտ են մոռացել իրենց հետ կատարվածի մասին եւ որոշ ժամանակ անց դադարել են վախենալ այդ ձայներից, իսկ հարբածները դեռ երկար ժամանակ այդ ձայներն զուգորդել են ցավի հետ:  

Last Updated on Monday, 10 September 2012 01:56

Hits: 4519

Read more: Ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը

Նախագահին սպառնացողին սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում

ppppr 4 Տղամարդը, ով էլեկտրոնային նամակով սպառնացել էր սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, կարող է դատապարտվել մինչեւ 25 տարվա ազատազրկման` պետության առաջին դեմքին սպառնալու եւ ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու համար: Սիեթլ քաղաքի արվարձաններից մեկի բնակիչ, 31-ամյա Էնթան Կալյիորին երեքշաբթի օրն իր բնակարանում ձերբակալվել էր ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից: Երեկ Կալյիորին դատարանի առջեւ է կանգնել: Հետաքննության տվյալներով` ամբաստանյալը Հետաքննությունների դաշնային բյուրո նամակ է ուղարկել, որում սպառնացել է սպանել նախագահին: -Ես կսպանեմ նախագահին: Եկե´ք եւ ինձ տարե´ք: Ձեզ 7 օր եմ տալիս,-գրել է Կալյիորին: Ձերբակալման ժամանակ տղամարդը դիմադրություն է ցույց տվել` գաղտնի ծառայության աշխատակիցներին սպառնալով որսորդական հրացանով: Խուզարկությամբ նրա տանից հայտնաբերվել է 5 միավոր զենք, այդ թվում երկուսը` ինքնաձիգ: Դատախազության ներկայացուցիչները չեն բացառում, որ Կալյորին կարող էր իրական վտանգ ներկայացնել Օբամայի համար: Մեղադրյալի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատական հոգեբույժի մոտ իր պաշտպանյալի ուսումնասիրության համար: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի: Այդ ժամանակ կվերանայվի հոգեբուժական փորձաքննության վերաբերյալ միջնորդությունը եւ մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորությունը:

Ամերիկացիները տարեկան աղբանոց են նետում 40 % մթերք

arb 7The USA Today-ը գրում է, որ ԱՄՆ բնակիչները ամեն տարի աղբանոց են նետում մթերքի մինչեւ 40 տոկոսը: Այսպիսի տվյալներ են պարունակվում օգոստոսի 20-ին հրապարակված ամերիկյան ոչ կառավարական էկոլոգիական կազմակերպության բնական ռեսուրսների պահապանության խորհրդի հաշվետվության մեջ: Ամերիկացիները թափում են 10 անգամ ավելի շատ սնունդ, քան, օրինակ, Հարավարեւելյան Ասիայի բնակիչները: Գիտնականների խոսքերով` միջինը 4 անձից բաղկացած ամերիկյան ընտանիքը ամեն տարի նետում է 2 հազար 275 դոլարի մթերք: Հետզոտողների անհանգստությունն է հարուցում հատկապես այն, որ ներկայումս այս ցուցանիշը 50 տոկոսով ավելի բարձր է, քան 1970-ականներին: Աղբատարում հայտնված մթերքի մեծ մասը կազմում են շուտ փչացող սնունդը` բանջարեղեն ու մրգեր, որոնք չեն վաճառվում խանութներում:

Գտել են իրար 80 տարի անց

utsun 4ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 84 եւ 82 տարեկան եղբայրները վերամիավորվել են բաժանումից 80 տարի անց, երբ նրանցից մեկին 2 տարեկանում մանկատուն են ուղարկել մոր մահվան պատճառով: 84-ամյա Էդ Մուրը Նեապոլից ուղեւորվել է Ֆլորիդա իր եղբորը ` Քենեթ Քորքորընին, հանդիպելու համար, երբ վերջինիս ընտանիքի անդամներին 9 տարի տեւած փնտրտուքներից հետո հաջողվել է գտնել Էդին համացանցի շնորհիվ: Եղբայրներին բաժանել են հեռավոր 1932 թ.-ին, երբ նրանց մայրը մահացել է, իսկ հայրը վախենալով, որ ի վիճակի չի լինի մեծացնել 2 երեխաներին, կրտսերին ուղարկել է մանկատուն: Ի զարմանս բոլորի` թեեւ եղբայրներն ամբողջ կյանքն անջատ են ապրել, սակայն երկուսն էլ ծառայել են զինված ուժերում, բազմազավակ հայրեր են, միեւնույն կերպ են դաստիարակել իրենց երեխաներին եւ նույնիսկ ամենասիրելի երգի հարցում նրանց կարծիքները համընկնում են:

Last Updated on Saturday, 18 August 2012 01:18

Hits: 4777

Read more: Գտել են իրար 80 տարի անց

Բարերից մեկում 9 մարդու են սպանել

bar 9Մի խումբ զինված անձինք հարձակում են գործել մեքսիկական Մոնտերեյ քաղաքի բարի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 9 մարդ: Agence France-Presse-ի փոխանցմամբ, հարձակվողները բարին մոտեցել են 3 ավտոմեքենաներով, որից հետո ներխուժել են բար եւ կրակ բացել: 4 մարդ տեղում սպանվել է, եւս 5-ը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցներում: Նրանք եղել են բարի աշխատողներ: Հարձակումից հետո հանցագործները թաքնվել են դեպքի վայրից: Ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի պատճառները: Մոնտերեյ քաղաքը հանդիսանում է Զետաս եւ Գոլֆո թմրակարտելների առճակատման թատերաբեմ: Քաղաքում խմբավորումները սկսել են իրենց դիրքերի համար պայքարել 2010 թվականից: 2006թ.-ից Մեքսիկայի կառավարությունը թմրահանցագործության դեմ պատերազմ է իրականացնում: Թմրակարտելների եւ անվտանգության ուժերի բախումներն այդ պահից մինչ օրս ավելի քան 50 հազար մարդու կյանք են խլել: 

Last Updated on Thursday, 16 August 2012 03:51

Hits: 4374

Read more: Բարերից մեկում 9 մարդու են սպանել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version