Written by AMGA TV
The Guardian-ը նշում է, թե կանայք առավել զգայուն են վատ նորությունների նկատմամբ: Նման հետեւության են հանգել Մոնրեալի համալսարանի ուսումնասիրողները: Մարդիկ ամեն օր լսում են մեծ քանակությամբ վատ նորություններ: Գիտնականները որոշել են բացահայտել, թե որքան են դրանք ազդում մարդու վրա: Ուսումնասիրության արդյունքում նրանք անսպասելի հետեւությունների են հանգել: Վատ նորությունները սթրեսի պատճառ չեն դառնում, սակայն նվազեցնում են սթրեսակայունությունը, ընդ որում միայն կանանց մոտ: Գիտնականները կանանցից եւ տղամարդկանցից կազմված 60 կամավորների առաջարկել են կարդալ տարբեր աստիճանի էմոցիաներ առաջացնող սովորական եւ բացասական նորություններ: Փորձի ընթացքում բացահայտվել է, որ կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում նորության մանրամասների վրա եււ ավելի լավ են այն հիշում, քան տղամարդիկ:
Last Updated on Friday, 12 October 2012 01:19
Hits: 4835
Read more: Կանայք առավել զգայուն են վատ նորությունների նկատմամբ
Written by AMGA TV
Այսօրվա դրությամբ սնկային մենինգիտից մահացել է արդեն 12 մարդ, եւս 120 մարդ վարակված է հիվանդությամբ ԱՄՆ-ի յոթ նահանգներում: Տվյալները հրապարակել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնը: Այն հոկտեմբերի 4-ին հաղորդել էր վեց նահանգներում 35 վարակվածների եւ հինգ զոհի մասին: CDC-ն տեղեկացնում է, որ հիվանդրության դեպքեր են արձանագրվել Ֆլորիդա, Ինդիանա, Մերիլընդ, Միշիգըն, Հյուսիսային Կարոլայնա, Թեննեսի եւ Վըրջինիա նահանգներում: Հիվանդներից 9-ի մոտ բիոլոգիական հեղուկում, բացի Aspergillus տեսակի սնկից, հայտնաբերվել է նաեւ Exserohilum սունկը: Մահվան բարձր մակարդակ ունեցող մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Aspergillus տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է: Փորձագետները սպասում են հիվանդության դեպքերի աճ:
Last Updated on Tuesday, 09 October 2012 22:33
Hits: 4833
Written by AMGA TV
Երեկ գիշեր Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում հրթիռի արձակումից 2 հայ է զոհվել, կան վիրավորներ։ Զոհվել են Պարսում Պարսումյանը եւ Հասմիկ Տեր-Ներսիսյան-Կիրակոսյանը։ Հրետակոծության հետեւանքով 6 հայ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից Գեւորգ Այվազյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Առաջին հրթիռն ընկել է Զավարյան թատերասրահի փողոցում՝ բնակելի շենքերից մեկի տանիքին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Շտապ օգնության հայ տղաներն անմիջապես հասել են օգնության եւ կանխել հրդեհի տարածումը։
Երկրորդ հրթիռն ընկել է Ազգային Ճեմարանի դիմացի փողոցում՝ Զեյթուն հայրենակցական միության դիմաց գտնվող բնակելի շենքի վրա։
Last Updated on Saturday, 06 October 2012 03:39
Hits: 4934
Written by AMGA TV
Վենտուրա 134 մայրուղու վրա երեկ գնդակոծել են անցնող մեքենաներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել Golden State (5) մայրուղու հետ հատման կետում: Ոստիկանության փոխանցմամբ, անհայտ մեքենան հավասարվել է տուժածների մեքենային եւ կրակ բացել, ապա մեծ արագությամբ հեռացել է: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Քեւին Դենմընի խոսքով, դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունն առայժմ որեւէ մանրամասն չի հայտնել ոչ կասկածյալների, ոչ տուժածների վերաբերյալ: Հայտնի է, որ գնդակոծված մեքենայում եղել են երկու, մոտ 20 տարեկան երիտասարդներ, Վեն Նայսի եւ Պակոյմայի բնակիչներ, որոնք շրջագայում էին մայրուղով: Նրանց վրա հրազենի հետքեր չեն եղել: Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ:
Last Updated on Thursday, 04 October 2012 01:25
Hits: 4772
Written by AMGA TV
Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոնուհի:
6:2, 2:6, 7:5 հաշվով նա առավելության է հասել բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ:
Ուիլյամսը 4-րդ անգամն է նվաճում US Open-ի չեմպիոնուհու տիտղոսը և 15-րդ անգամ չեմպիոն դառնում «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում:
Last Updated on Monday, 10 September 2012 02:10
Hits: 4489
Read more: Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի US Open-ի չեմպիոնուհի