amga.tv

Switch to desktop Register Login

Դատախազը հայ քահանայի համար 3 տարի է պահանջել

qahana 8Ֆրանսիայի Նիս քաղաքի դատախազը թղթադրամներ կեղծելու գործով անցնող Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի թեմի հոգեւոր հովիվ տեր Վաչե Այրապետյանի համար պահանջել է 3 տարվա ազատազրկում: Իր խոսքում դատախազը նշել է, որ տեր Վաչեն խայտառակում է հայ համայնքը: Համաձայն Ֆրանսիայի իրավապահ մարմինների`տեր Վաչեն խմբավորման անդամ է: Խմբավորման ղեկավարներն են 49-ամյա Միհրդատ Ասատրյանը եւ 50-ամյա Ռոբերտ Մխիթարյանը, որոնց համար դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել: Թերթը տեղեկացնում է, որ 36-ամյա տեր Վաչեն նաեւ յուրացրել է 30 000 եվրո, որ եկեղեցու դուռ գնելու համար իրեն տրամադրել է հայազգի մի մաֆիոզ, ով հետապնդվում է ոստիկանության կողմից: Համայնքի անդամներից մեկը նշել է, որ Տեր Վաչեն եկեղեցու տարածքում կերուխում եւ այլասերվածություն էր տարածում եւ զարմանք հայտնել, ինչու է Գարեգին Բ-ն լռություն պահպանում հանցագործության մեջ մեղադրվող հոգեւորականի հարցում: 

Ամենահարուստ քաղաքական գործիչները ըստ Forbes-ի

bloomb 4Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ քաղաքական գործիչների ցուցակը, որի համաձայն քաղաքական գործիչներից ամենատպավորիչ կարողության տեր է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը: Բլումբըրգը հիմնադրել եւ ղեկավարում է Bloomberg տեղեկավական գործակալությունը: Քաղաքականության մեջ է 1990-ական թ-երից, 2001 թ-ին դարձել է Նյու Յորքի քաղաքապետ: Քաղաքապետի պաշտոնում նա ստանում է 1 դոլար աշխատավարձ եւ ապրում է բացառապես սեփական բիզնեսի շահույթի հաշվին: Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը, երրորդը Վրաստանի այժմյան վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է: Ցուցակում են նաեւ Իտալիայի սկանդալային նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հենրի Ռոսս Պերոն, ռուս սենատոր Անդրեյ Գուրեւը, Ազատ եգիպտացիներ կուսակցության առաջնորդ Նագիբ Սավիրիսը, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան եւ այլոք:  

Նյուփորթ-Բիչում 18 ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալվե

aporini 3Նյուփորթ-Բիչում 18 ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալվել, որոնք մարդատար մոտորանավակով փորձում էին մուտք գործել Միացյալ Նահանգների տարածք: Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին, երբ շերիֆի նավահանգստային պարեկնեը կասկածելի մոտորանավակ են նկատել:Ներգաղթյալներին գտել են նավի թաքստոցում: Նրանց բոլորին տեղափոխել են Սան-Կլեմենտե բաժանմունք, որտեղ հարցաքննելու են եւ որոշելու նրանց հետագա ճակատագիրը: 

Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաներն նվիրված թելեթոնը Հոկ. 21-ին

tehethonnn 4Սկսած 1999 թվականից Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը թելեթոն է անցկացնում Լոս-Անջելեսի Գլենդեյլ քաղաքում: Նվիրատվությունների շնորհիվ Երեւանում եւ Հայաստանի մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում տոնածառի հանդեսներ են կազմակերպվել Հայաստանի ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյան եւ Առնո Բաբաջանյան համերգասրահներում, 30-ից ավելի քաղաքներում եւ գյուղերում: Ամանորի հանդեսներին արդեն մասնակցել են 160 հազար երեխաներ, ովքեր նաեւ նվերներ են ստացել: Հայաստանի ծնողազուրկ, հաշմանդամ եւ կարիքավոր երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը վերջին տարիներին լայն ճանաչում է գտել, ավելացել են նաեւ հիմնադրամի միջոցները: Դրա շնորհիվ հիմնադրամի նախագահ, Քաջ Նազար երգիծաթերթի եւ AMGA հեռուստաընկերության  Քաջ Նազար հեռուստաժամի տնօրեն Հովհաննես Բալայանի ու հիմնադրամի մյուս անդամների նախաձեռնությամբ մի շարք շինարարական աշխատանքներ են իրականացվել, հիմնովին վերանորոգվել է Խարբերդի մանկատան եռահարկ շենքը, արդիականացվել եւ կահավորվել է Սպիտակի թիվ 1 դպրոցի շենքը, կառուցվել են բաղնիքներ, լվացքատուն, ննջասենյակներ՝ 50 երեխայի համար:Սպիտակի թիվ 1 դպրոցի երեխաների համար կառուցվել է խաղահրապարակ։ Հատուկ համակարգիչներ են նվիրվել Երեւանի կույրերի դպրոցին: Հիմնադրամի շնորհիվ վերանորոգվել են Դալարի  գիշերօթիկ դպրոցի տանիքները: Հիմնովին վերանորոգվելու է 2 հարկանի 14 հազար սքուեր ֆութ տարածքով դպրոցը՝ 28 դասասենյակներով, հավելյալ ննջասենյակները, սանհանգույցները, լվացքատունը։ 13-րդ ամենամյա թելեթոնի նվիրատվությունների մեծ մասը հատկացվելու է այս աշխատանքներին, ինչը 220 երեխաներին բարեկեցիկ ապրելու հնարավորություն կտա։ Սեպտեմբեր 24-ին Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամը՝ բարերարությամբ Հարութ Բրուտյանի, 2,5 ամսվա ընթացքում կառուցեց սահմանամերձ գոտում Պառավաքարի ավերակված դպոցը, բոլոր ժամանակակից հարմարություններով։ Պառավաքարի 110 ից ավելի երեխաներ են հաճախում այս ապահով տարածքը։ Այս կազմակերպությունը  որեւէ պետական նանխարարությունների հետ կապ չունի եւ իր անմիջական աշխատանքները կատարում են ուղղակի դպրոցի տնորինության եւ կազմակերպության կորմից վարձված շինարարների հետ, տրամադրվող ծախսերը հըսկվում են ամենայն խստությամբ։ Ձեր նվիրատվությունները տուրքերից զուրկ են, կազմակերպությունը պաշտոնապես ճանաչված է Ամերիկյան կառավարության կողմից, բոլոր ծախսերը թափանցիկ են, մենք հաշվետու ենք բոլոր բարի մարդկանց առջեւ: AMGA հեռուստաալիքի եթերում՝ 380-րդ ալիքով հոկտեմբերի 21-ին  կայանալու է հիմնադրամի 13-րդ տարեկան թելեթոնը, ժամը 4-ից մինչեւ կեսգիշեր, ժամը 12-ը, որը AMGA հեռուստակայանից միացվելու է եւս 3 հայկական հեռուստակայանների։ Ինչպես գիտեք AMGA հեռուստաընկերությունը ընդլայնել է իր սփռման տարածքը,  եւ թելեթոնը դիտելու եւ հիմնադրամին աջակցելու հնարավորություն ունեն  ոչ միայն Միացյալ Նահանգների ողջ տարածքում, Կանադայում եւ Մեքսիկայում արբանյակաին հեռարձակմամբ նաեւ մեզ կմիանան AMGA 44.10 (Free To Air) ալիքի հեռուստադիտողները: Սիրելի հեռուստադիտողներ, ակնկալում ենք Ձեր բուռն մասնակցությունը։ Օգնենք մեր երեխաներին՝ նրանց ապագան կերտելու համար։Օգնենք մեր երեխաների նրանց ապագան կերտելու համար։  

Endeavour-ը հասավ իր վերջնակետին

endevv 4Ամերիկյան Endeavour տիեզերանավն ի վերջո գտավ իր մշտական տեղը՝ Լոս Անջելեսի փողոցներով դեպի թանգարան ուղղություն վերցնելուց հետո։ Նախապես ծրագրված էր, որ այն Կալիֆորնիայի գիտական կենտրոն կհասներ երեկ, թեեւ նախատեսված էր, որ թանգարան էր հասնելու շաբաթ օրը երեկոյան։ Սակայն ճանապարհին հանդիպելով մի շարք խոչընդոտների՝ տիեզերանավի ընթացքը դանդաղեց։ Տիեզերանավը 2 մղոն ժամ արագությամբ կտրել է 12 մղոնանոց ճանապարհը` ընթացքում մի քանի տեղ դադար առնելով: Endeavour-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից դուրս էին բերել ուրբաթ օրը եւ թվում էր, թե այն ժամանակից ավելի վաղ էր հասնելու թանգարան։ Ըստ երեւույթին ճիշտ չէր գնահատվել այն ժամանակը, որը խլելու էին փողոցի էլեկտրականության սյուներն ու ծառերը հատելուն։ Տեղական իշխանություններն ստիպված են եղել հատել շուրջ 400 ծառ՝ Endeavour -ի ուղին մաքրելու համար: Endeavour-ի վերջին ճամփորդությանը հետեւել են հազարավոր մարդիկ։ Ինչպես ոստիկանությունն է հաղորդում, չի գրանցվել որեւէ անկարգություն, չի ձերբակալվել որեւէ մեկը։ Վթարված Չելենջերի փոխարեն 1994-ին պատրաստված Endeavour-ը Տիեզերքում անցկացրել է 299 օր: Սեպտեմբերի վերջին տիեզերանավը ԱՄՆ օդում կատարել է ցածր թռիչք` հատուկ ինքնաթիռ-կրիչի մեջքին: Endeavour-ը կշռում է 77 տոննա, ունի թեւերի 23 մ բացվածք: Հոկտեմբերի 30-ից տիեզերանավը կցուցադրվի Լոս Անջելեսի գիտական կենտրոնում: 

Last Updated on Tuesday, 16 October 2012 05:16

Hits: 4641

Read more: Endeavour-ը հասավ իր վերջնակետին

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version