Written by AMGA TV
Թըմեքուլա Վյալիի դպրոցական օկրուգի 22 աշակերտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում: Ռիվըրսայդ շրջանի շերիֆ գրասենյակը աշակերտներին տարել է հենց երեք դպրոցների դասարաններից: 15 աշակերտ ձերբակալվել են Թըմեքուլա Վյալիի ավագ դպրոցից, 5-ը` Չեփըրել դպրոցից, եւս երկուսը` Rancho Vista Continuation ավագ դպրոցից: Ոստիկաններն աշակերտների մոտից առգրավել են թմրանյութի մեծ քանակություն` այդ թվում` մարիխուանա, կոկաին, մետամֆետամին, էքսթըզի, հերոին, LSD: Նրանցից երկուսին ձերբակալել են որպես չափահասների, իսկ մյուսներին հանձնել ծնողներին, նրանց անունները չեն հաղորդվում:
Last Updated on Friday, 14 December 2012 03:30
Hits: 10358
Written by AMGA TV
Ոստիկանության աշխատակիցները Ֆլորիդայում 55 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ են հայտնաբերել: Առափնյա պաշտպանության ծառայության աշխատակիցները Կընավերալ հրվանդանի մոտ նավ են գտել, որում 5 հազար փաունդ քաշով կոկաին է եղել: Ծառայության ներկայացուցչի խոսքով, նավը խութի էր հանդիպել եւ մնացել անշարժ վիճակում: Մաքսանենգներին հաջողվել է հեռանալ մոտորանավակով, իսկ թմրանյութը առրգավվել է: Թամփայի ոստիկանության եւ աեափնյա պաշտպանության ուղղաիթնռր են կանչվել թմրանյութն ափ տեղափոխելու համար: Հայտնի է, որ նավը Ֆլորիդա էր ժամանել Պուերտո-Ռիկոյից:
Written by AMGA TV
Վաշինգթըն նահանգում մարիխուանայի պլանտացիաներին տիրություն են անում ալիգատորները՝ ամերիկյան կոկորդիլոսները: Նման բան են արձանագրել նահանգի Թրասթընի շրջանի իրավապահները. նրանք երկու 1,5 մետրանոց ալիգատոր են հայտնաբերել մարիխուանայի աճեցման վայրում, որտեղ երկուշաբթի օրը մարդ էր գնդակահարվել: Կրակողն ասել էր, թե ինքնապաշտպանության է դիմել, սակայն, ըստ իրավապահների, դա հաշվեհարդար է եղել՝ թմրավաճառքի շրջանակներում: Այս գործի քննությամբ զբաղվող իրավապահներն էլ հենց հայտնաբերել էին ալիգատորներին, որոնք նրանց կարծիքով հսկիչների դեր են կատարում տեղանքում:
Last Updated on Friday, 30 November 2012 03:30
Hits: 9306
Written by AMGA TV
Լոս Անջելեսի 25-ամյա բնակիչը մահացել է, երբ նրա մեքենային ճանապարհի վրա ետեւից մեկ այլ մեքենա է բախվել: Դեպքը տեղի է ունեցել Գլենդելի մոտ` թիվ 5 եւ 134 մայրուղիների հատման հատվածում: Բախման հետեւանքով մեքենան ցած է ընկել եւ բռնկվել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, Honda Accord-ը ետեւից հարվածել եւ ցած է գլորել Ford Focus մակնիշի մեքենային: Վերջինիս վարորդը, ում անունը չի հաղորդվում, մահացել է տեղում: Հանդայի 22-ամյա վարորդը աննշան վնասվածքներ է ստացել, նրան ձերբակալել են ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Ըստ ոստիկանների, Հանդան միջադեպի ժամանակ երթեւեկում էր ժամում 80 մղոն արագությամբ: Վթարի հետեւանքով ճանապարհը մի քանի ժամ փակ է եղել, դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:
Last Updated on Wednesday, 21 November 2012 00:48
Hits: 7204
Written by AMGA TV
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, թե անցած տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է 72 իրավապահ: Նշենք, որ նախորդ տարի զոհվածների թիվը 56-ն էր: Ըստ FBI-ի զեկույցի, եւս 53 իրավապահներ զոհվել են դժբախտ պատահարների հետեւանքով, եւս 54 հազար 774-ը հարձակման են ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: 72 մահերից 23-ը տեղի են ունեցել հանցագործներին ձերբակալելու, 15-ը` հետապնդման, 11-ը` մեքենաներով հետապնդման, 9-ը` օպերատիվ իրավիճակում: Ըստ զեկույցի հեղինակների, իրավապահներից 29-ը մահացել են ԱՄՆ հարավում, 21-ը` միջին արեւմուտքում, 10-ն` արեւմուտքում եւ 10-ը` հյուսիս-արեւելքում: Եւս երկու իրավապահ զոհվել է Պուերտո-Ռիկոյում:
Last Updated on Wednesday, 21 November 2012 00:29
Hits: 6604