A+ A A-
23-12-2018

9  22018-ը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Այս մասին Ֆրիդա Գիտիսը գրում է The Washington Post-ի իր հոդվածում: Այնուամենայնիվ, ըստ նրա, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասել է հսկայական հաջողությունների` դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության եւ հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Գիտիսը նշում է երեք երկրներ, որտեղ անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Եթովպիա, Հայաստան եւ Պերու: Նա շեշտում է, որ Հայաստանը դրամատիկ շրջադարձ է ունեցել: Ընդհանուր առմամբ, հեղինակը կարծում է, որ բոլոր երեք երկրները եւ նրանց ղեկավարները դեռեւս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում ամուր ազատական ժողովրդավարության ճանապարհին:  

Read more: Washington Post–ը Հայաստանին է անդրադարձել

18-05-2017

WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգը ազատ է արձակվել Ֆորտ Լիվենվորթի բանտից։ Դրա հետ կապված՝ Twitter-ի իր էջում WikiLeaks-ը հայտարարել է Մենինգի համար միջոցներ հավաքելու մասին եւ ավելի քան 100 հազար դոլար հավաքել։ 2010 թվականին Չելսի Մենինգը Իրաքում հայտնի էր որպես շարքային Բրեդլի Մենինգ։ Նրան հաջողվեց սեռը փոխելու իրավունք ձեռք բերել արդեն բանտում։ WikiLeaks-ը Մենինգից ստացել ու հրապարակել է հարյուր հազարավոր ռազմական ու դիվանագիտական փաստաթղթեր։ Բրեդլին ձերբակալվել է ծառայության ժամանակ։ 35 տարվա կալանքի դատապարտված Մենինգին եւ եւս 64 կալանավորների համաներում շնորհելու որոշումը նախկին նախագահ Օբաման ընդունեց պաշտոնաթող լինելուց մի քանի օր առաջ։  wek4  3

Read more: WikiLeaks-ի իրազեկիչը ազատ է արձակվել

16-04-2014

serial 8Հարավային Կալիֆորնիայի երկու բնակիչների կալանավորել են վերջին վեց ամսում չորս կանանց սերիական սպանության մեղադրանքով, այն բանից հետո, երբ զոհերից մեկի դին հայտնաբերվել էր Էնահայմում, վերամշակման գործարանի թափոնների մեջ: 27-ամյա Ֆրենկ Կանոն ու 45-ամյա Սթեւեն Դին Գորդոնը գրանցված սեռական հգանցագործներ են եղել, նրանց տեղափոխել են բանտ եւ դատարանը որոշել է նրանց նկատմամբ գրավ չկիրառել: Էնահայմի ոստիկանապետ Ռաուլ Քուեզեդայի խոսքով, երկուսին էլ սերիական սպանությունների մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանի խոսքով, հետաքննությունը սկսվել է, երբ հայտնաբերվել է Օկլահոմայի մի բնակչուհու դին: Տղամարդկանց ձերբակալել եւ շաբաթ օրը, իսկ երկուշաբթի կալանավորել են: Պարզվել է, որ նրանք նախորդ աշնանը սպանել են նաեւ 28-ամյա Մարթա Անայային, 34-ամյա Ջոզեֆին վարգասին եւ 20-ամյա Քիանա Ջեքսոնին, որոնց դիակները դեռ չեն հայտնաբերվելհայտնաբերել: Ապացույցները հայտնի են դարձել, երբ ստուգվել են երկու տղամարդկանց ամրացված GPS-սարքավորումների տվյալները: Այժմ դրանք օգտագործվում են՝ դիակների որոնումների համար: Օրենջ քաունթիի դատախազ Թոնի Ռակաուցկասի խոսքովՖրենկ Կանոն ու Սթիվըն Դին Գորդոնը նվազագույնը կդատապարտվեն ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամ ազատման իրավունքի, սակայն չի բացառվում, որ դատախազությունը նրանց համար մահապատիժ պահանջի

Read more: Սերիական մոլագարներին բռնել են

12-06-2013

Apple-ի նորույթները

ios 7Երեկ երեկոյան բոլոր այֆոնամոլների ու մաքբուքասերների ուշադրությունը գամված էր Սան Ֆրանցիսկոյում կայացած Apple-ի ամենամյա համաժողովին, որի շրջանակներում հանրահայտ ընկերությունը ներկայացրել է մի շարք նորույթներ։ Apple-ը, մասնավորապես, ներկայացրել է OS X Mavericks նոր ծրագրային ապահովումը, որի գլխավոր առավելությունն այն է, որ իջեցնում է պրոցեսորի ծանրաբեռնվածությունը 72 տոկոսով։ Շնորհիվ App Nap տեխնոլոգիայի սարքի էներգիան բաշխվում է միայն ակտիվ պատուհանների վրա, ինչն էլ հանգեցնում է մարտկոցի ավելի քիչ օգտագործմանը։ Բացի այդ, նոր ծրագրային ապահովումը կարողանում է պատասխանել փոստին՝ անմիջապես երեւացող ծանուցումների մեջ։ OS X Mavericks-ից զատ, ներկայացվել է նաեւ նոր Mac Book Air-ն ու Mac Book Pro-ն, որոնց դեպքում մասնագետները շեշտը դրել են արագության վրա։ Mac Pro-ն համալրված է 12 միջուկանի Xeon E5 պրոցեսորով, որը 2.5 անգամ ավելի կարագացնի սարքի աշխատանքը։ Այժմ Apple-ի նոր համակարգիչը տվյալները կպահի PCIe ֆլեշ հիշողության մեջ։ Սակայն երեկոյի ամենահետաքրքիր մասը երկար սպասված iOS 7 օպերացիոն համակարգի շնորհանդեսն էր։ 7-րդ սերնդի արհեստական ինտելեկտում այս անգամ ինտեգրվել են Twitter-ը, Wikipedia-ն եւ Bing-ը։ Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը, անդրադառնալով նոր օպերացիոն համակարգին, ասել է, որ առաջին iOS-ի ներկայացումից ի վեր iOS 7-ն ամենանշանակալից թարմացումն է։ Նորույթների շարքում է նաեւ iTunes Radio-ն, որը ներկառուցված է անմիջապես երաժշտական նվագարկչի մեջ։ Այն կլինի անվճար ու առանց գովազդի:  

Read more: Apple-ի նորույթները

10-05-2013

furg 5Երեք երեխաների 36-ամյա մայրը մահացել է այս գիշեր, երբ անսթափ վիճակում գտնվող վարորդը բախվել է նրա մեքենային Միշըն-Վիեհոյում: Ահազանգը ստացվել է ժամը 11:40-ին, թե Ford 250 մակնիշի ֆուրգոնը, Santa Margarita Parkway-ում դուրս գալով սխալ երթեւեկելի գոտի, դիմահար բախվել է Տոյոտա մակնիշի մեքենային: Վարորդը` 42-ամյա Ուիլյըմ Քեյլորը փորձել է փախուստի դիմել, սակայն լուրջ վնասվածքներ էր ստացել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: 36-ամյա Մարտինեսը մահացել է տեղում: Նա 7-ից 14 տարեկան երեք երեխաներ ուներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` վթարի բոլոր հանգամանքները ճշտվում են։ 

Read more: 36-ամյա կինը մահացել է վթարի հետեւանքով

News Archive(Press Review)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel