Written by AMGA TV
Ֆլորիդայի Հյուսթն քաղաքի թանգարանի աշխատակիցներին հաջողվել է փրկել իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի 1929թ. նկարած Կինը կարմիր բազկաթոռի մեջ Woman in a Red Armchair կտավն այն բանից հետո, երբ ինչ-որ մի բարբարոս փչացրել էր այն` դրա վրա նկարելով ցուլ սպանող մատադորի: Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Menil Collection թանգարանում, որտեղ նկարը ցուցադրվել է դրա բացումից ի վեր՝ 1987թ.: դեպքից անմիջապես հետո կտավը բերվել է ռեստավրացիայի բաժին, որտեղ մասնագետներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել նկարի հետքերը: Վանդալիզմի ակտը ֆիքսել են տեսախցիկներն ու թանգարանի աշխատակիցները, որոնք կատարվածը նկարահանել են սմարթֆոնով: Ինչպես պատմել է ականատեսներից մեկը, երիտասարդ մարդն իրեն անվանել է մեքսիկական ծագմամբ խոստումնալից նկարիչ ու այդ կերպ իր հարգանքի տուրքն է մատուցել հայտնի իսպանացուն: Հիմա Հյուսթնի ոստիկանությունը որոնում է նկարչին, որին սպառնում է մեղադրանք քրեական հանցանք գործելու մեջ:
Written by AMGA TV
AMGA, Armenian Media Group of America, established in November of 1999, has earned a well deserved popularity in Southern California. Its daily produced programs air on basic cable systems such as Charter Communications. AMGA broadcasts in Armenian, Russian, and English for twenty four hours, seven days a week. AMGA viewers can enjoy a wide variety of entertainment programs, and guest appearances comprised of politicians, lawyers, doctors, businessmen, and artists from all over. Due to the rise in immigration to the United States, especially in Glendale, Los Angeles, Southern California, and the USA in general, AMGA makes it’s daily produced programs available not only on Southern California’s cable system, but also all over the U.S., Canada, and Mexico through the GlobeCastWorld TV satellite.
Last Updated on Friday, 15 June 2012 04:40
Hits: 17090
Written by AMGA TV
Harmony TV. Ամեն ինչ արվեստի մասին: Հարմոնիան մարդկության, մտքի եւ էներգիայի շարունակականության տեսությունն է տիեզերքի հետ հավասարակշռության մեջ: Եւ հավատարիմ այս խոսքերին, մենք ամեն շաբաթ, 14 անգամ եթեր ենք դուրս գալիս` մեր հանդիսատեսին պատմելու մշակույթի ու ճարտարապետության, քանդակագործության եւ գեղանկարչության գլուխգործոցների մասին, ներկայացնելու համաշխարհային հռչակ վայելող արվեստագետների ավանդը համաշխարհային պատմության մեջ: Harmony TV-ն Ձեզ է ներկայացնում ամեն ինչ` անտիկ դարերից մինչ մեր օրերը, Վերածննդի դարաշրջանից մինչեւ ժամանակակից արվեստի գլուխգործոցներ: Harmnoy TV- աշխարհահռչակ երգիչներ, արվեստագետներ, դերասաններ, տեսարժան վայրեր: Արվեստը մեզ հնարավորություն է տալիս ինքնարտահայտվելու, լինելու ավելի ներդաշնակ մոլորակի, շրջապատող միջավայրի ու մարդկության հետ: Ասում են. «Արվեստը դա այն է, ինչ մեզ ավելի խելացի եւ կատարյալ է դարձնում»: Արվեստը մեր կյանքի մի զգալի մասն է, յուրաքանչյուր մարդու մարդու կյանքի մի զգալի հատվածը, անգամ եթե նա ինքն էլ չի խորհել այդ մասին: Արվեստն առաջին հերթին զգացմունք է: Իզուր չի ասել Պոլ Սեզանը. «Արվեստի ստեղծագործությունները, որոնց մեջ չկա էմոցիա, արվեստ չեն»: Իսկ Էդգար Դեգան նշում էր. «Արվեստն այն չէ, ինչ դուք տեսնում եք, այլ այն, ինչ դուք անում եք, բայց տեսնում են մյուսները»: Նայեք ձեր շուրջը, հենց հիմա: Ամեն ինչ արվեստ է, ամեն ինչ հավասարակշռության մեջ է: Ցանկացած իր էլ արվեստի ստեղծագործություն է: Միգուցե այն ստեղծվել է երեկ` անհայտ մի բանվորի կողմից, կամ մի քանի հարյուրամյակ առաջ` ճանաչված որեւէ արվեստագետի ձեռամբ: Արվեստն ամենուր է, մշակույթն ամենուր է: Եւ մեր առաքելությունն է այդ մասին պատմել Ձեզ, բացահայտել Ձեզ համար կյանքի գեղեցկությունը: Harmony TV-ի հետաքրքրության շրջանակները բազմազան են: Մենք ձեզ ներկայացնում ենք այն ամենը, ինչը, մեր կարծիքով, կարող է գեղեցկացնել Ձեր կյանքը` գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, երգարվեստ, կինո եւ թատրոն: Արվեստի այս տեսակներից յուրաքանչյուրն ի զորու է ինչ-որ բան փոխելու Ձեր հոգում: «Գեղանկարչությունը բնության թոռնուհին է: Այն կապված է Աստծո հետ»,- հարյուրամյակներ առաջ ասել է մեծն Ռեմբրանդտը: Իսկ մենք կարող ենք մեծ գեղանկարչի այս բառերը տարածել այն ամենի վրա, ինչը հուզում է մեզ, ուրախություն եւ թրթիռ պարգեւում: Այսօր հեռուստատեսային եթերում կարելի է լսել ցանկացած երաժշտություն, իսկ մենք մեր հեռուստադիտողին ենք ներկայացնում ամենալավը, որ ստեղծվել է մարդկության պատմության ընթացքում` դասական եւ ժամանակակից, ժողովրդական եւ ռոք: «Նկարիչը նկարներ է ստեղծում կտավի վրա, իսկ երաժիշտը նկարում է լռության վրա»,- ասում էր Լեոպոլդ Ստոկովսկին: Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք գեթ մի փոքր բան անել մեր հանդիսատեսի համար: Դիտեք մեզ, դիտեք Harmony TV-ին «AMGA» հեռուստաընկերության եթերում շաբաթը 7 օր, առավոտյան ժամը 9-ին եւ շաբաթը 5 օր երեկոյան ժամը 9-ին, մաքրեք Ձեր հոգին, լսեք իսկական երաժշտություն, ծանոթացեք իսկական արվեստի հետ: Մենք Harmony TV-ն ենք, եւ աշխատում ենք Ձեզ համար:
Last Updated on Friday, 15 June 2012 04:34
Hits: 16251