Written by AMGA TV
Last Updated on Tuesday, 07 August 2012 03:28
Hits: 8884
Written by AMGA TV
Այսօրվանից Հռոմում սկսվում է աշխարհի ամենահայտնի պատմական հուշարձաններից մեկի` Կոլիզեյում ամֆիթատրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք, ըստ մասնգետների կանխատեսման, կտեւեն 2-3 տարի: Վերանորոգման աշխատանքների ընթացքում Կոլիզեյը փակ է լինելու եւ զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունենա այն տեսնել: Վերջին անգամ աշխարհի ամենահայտնի անտիկ հուշարձանը վերանորոգել են 73 տարի առաջ: Մասնագետների խոսքով` ներկայիս աշխատանքներն ուղղակի անհարժեշտ են, քանի որ հուշարձանի ներսում տարբեր չափերի շուրջ 3000 ճեղքեր կան: Կոլիզեյի ամֆիթատրոնի հարավային հատվածը 38 սմ-ով ներքեւ է իջել, ինչի հետեւանքով շինությունը թեքվել է` կրկնելով Պիզայի աշտարակի ճակատագիրը: Իշխանությունները կարծում են, որ պատի իջեցման պատճառ են դարձել լարված երթեւեկությունից առաջացած դինամիկ վիբրացիաները, քանի որ հարավային պատը գտնվում է Հռոմի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկի հարեւանությամբ: Այժմ մասնագետները պետք է մի շարք ուսումնասիրություններ անցկացնեն՝ իջեցման պատճառը պարզելու համար: Չի բացառվում նաեւ, որ շինության հիմքում ճեղք գոյացած լինի: Կոլիզեյը վերանորոգելու համար կպահանջվի 25 մլն եվրո, որն արդեն տրամադրել է կոշիկի արդադրության ոլորտում հայտնի Tod’s ընկերության տնօրեն Դիեգո Դելա Վալեն: Վերջինս այդ գումարը տրամադրելու դիմաց հնարավորություն է ստանում Կոլիզեյի լոգոտիպը օգտագործել 15 տարի իր արտադրանքի վրա:
Written by AMGA TV
Իտաալցի գիտնականները, ամենայն հավանականությամբ գտել են Լիզա Գերարդինիի գերեզմանը: Ըստ տարածված վարկածներից մեկի, Լիզան եղել է Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր Մոնա Լիզա կտավի բնորդուհին: Հնագետները մնացորդները հայտնաբերել են Ֆլորենցիայում, Սուրբ Ուրսուլայի լքյալ կանացի մենաստանից ոչ հեռու: Արվեստաբան Սիլվանո Վինչետին ասում է. –Մենք Լիզա Գերարդինիի հուղարկավորության պատմական փաստաթղթեր ունենք, որ դա կատարվել է 1542թ. հուլիսի 15-ին: Նա նկարչի առաջին բնորդուհին էր: Այժմ մեր հետազոտություններում շատ կարեւոր փուլ է, մենք հասել ենք էությանը: Այս մնացորդները ենթարկվելու են ռադիոածխածնային անալիզի, նաեւ ոսկրաբանական հետազոտություն կարվի` պարզելու գերեզմանի թիվը: Լիզա Գերարդինին մահացել է 63 տարեկանում: Եթե կմախքը տարիքի փորձաքննությունն անցնի, DNA-ը կհամեմատեն Գերարդինիի երեխաների DNA-ի հետ: Մինչեւ նոր տարի աշխարհը կիմանա` գտել են խորհրդավոր Ջոկոնդային, թե ոչ:
Written by AMGA TV
Հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանկի «Ճիչ» նկարը, որը 2012թ.-ի մայիսին կազմակերպված աճուրդի ժամանակ ռեկորդ էր սահմանել , գնել է Նյու Յորքում բնակվող հայտնի կոլեկցիոներ, միլիարդատեր Լիոն Բլեյքը։ Ինքը՝ Բլեյքը, եւ նրա ընկերությունը այս տեղեկությունը չեն մեկնաբանում։
Հիշեցնենք, որ Մանկի հանրահայտ կտավը վաճառվել էր 119.9 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկ նկարը, որ վաճառվել է բաց աճուրդի ժամանակ։ Նկարի նախնական գինը 40 մլն էր, սակայն վճարված գումարը երեք անգամ գերազանցեց սպասելիքները։ Այդ աճուրդից հետո Ճիչի 4 տարբերակներից մեկի նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել։ Տեղեկացնենք, որ կտավի մյուս երեք տարբերակները գտնվում են նորվեգական թանգարաններում։ Բլեյքը հայտնի է նաեւ նրանով, որ 47.9 մլն դոլարով գնել էր Ռաֆայելի «Մուսայի գլուխ» նկարը։
Written by AMGA TV
Իտալացի արվեստաբանները հայտնաբերել են Միքելանջելո Կարավաջիոյի շուրջ հարյուր ուրվանկարներ ու մի քանի կտավներ, որոնք մինչ այժմ անհայտ են եղել: Ինչպես տեղեկացրել է ԱՆՍԱ գործակալությունը, գործերն ստեղծվել են 1584-1588թթ.-ին, երբ պատանի նկարիչը նկարչություն էր սովորում Միլանում: Երիտասարդ Կարավաջիոյի ուրվանկարներն ու կտավները գտել են նկարիչ Սիմոնե Պետերցանոյի աշակերտների աշխատանքների թվում, որի արվեստանոցում ապագա վարպետը ուսանել է 13 տարեկանից: Հայտնաբերված ստեղծագործությունների արժեքը գնահատվում է 700 մլն եվրո:
Last Updated on Tuesday, 10 July 2012 04:40
Hits: 5051