Written by AMGA TV
Կահիրեում եգիպտական թանգարանում բացառիկ ցուցադրություն է սկսվել, ներկայացվում են հնագույն պապիրուսները, որոնք ներկայացնում են Գիզայում բուրգերի շինարարական աշխատանքների մանրամասները։ Երկրի հնությունների նախարար Հալեդ Էլ-Աննին ասել է, թե երեք տարի առաջ հայտնաբերված պապիրուսներն ամենահինն են, որ երբեւէ հայտնաբերվել են Եգիպտոսում։ 2013թ. Սուեցից 119 կմ հեռավորության վրա, Վադի ալ-Ջարֆ քաղաքի տարածքում հնագետները գտել էին պապիրուսներն ու նավահանգստի կառուցման գործիքները՝ ճոպաններ, խարիսխներ, կերամիկական սալիկներ։ Պարզվել էր, ո դրանք Քեոփս փարավոնի ժամանակներից են։ -Պապիրուսներում ներկայացվում է եգիպտական նահանգների կողմից արված վճարումները բուրգերի կառուցմանը, շինարարների սննդի եւ ռոճիկների չափը,- նշել է եգիպտագետ Սայեդ Մահֆուզը։ Պապիրուսները անգնահատելի են Եգիպտոսի հնագույն շրջանի պետական կարգն ու պատմությունն ոսումնասիրելու համար։ Ներկայումս թանգարանում ցուցադրվում են գտնված 30 պապիրուսներից միայն վեցը։ Դրանցում նշվում է նաեւ, թե ովքեր են զբաղվել շինարարությամբ, որտեղից եւ ինչպես են շինարարական նյութեր պեղել։ Գտածոն հերքում է մինչ օրս տարածված այն թեզը, թե եգիպտացիները բացառիկ տեխոլոգիաների են տրապետել։ Բուրգերը կառուցել են հասարակ մարդիկ, ամենահասարակ, բայց հնարամիտ եղանակներով։
Written by AMGA TV
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդըհրավիրած նիստի ընթացքում հաստատել է Armenian Genocide Memorial Tree Project նախագիծը, որի շրջանակում Լոս Անջելեսի բոլոր 15 շրջանների մի շարք քաղաքային այգիներում 100 հատ նռնենի կտնկվի։ Խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աղբյուրը մանրամասնում է, որ նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ։ Նշվում է, որ նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի հայ անդամն է, ում կարծիքով՝ նախագիծը տասնամյակներ շարունակ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կենդանի հուշարձան կծառայի։
Last Updated on Friday, 11 September 2015 12:37
Hits: 9411
Written by AMGA TV
Ամերիկյան Նյու Յորք նահանգի Լոնգ-Այլընդ կղզու ավտոտնակներից մեկում հայտնաբերել են հայկական ծագմամբ, քիչ հայտնի աբստրակտ իմպրեսիոնիստ Արթուր Փինաջյանի նկարները, որոնք գնահատվում են 30 մլն դոլար: Associated Press-ի փոխանցմամբ, Բելփորթում գտնվող քոթեջի նոր սեփականատերը գտել է Արթուր Փինաջյանի հազարավոր նկարներ, կտավներ եւ հանդեսներ: Աշխատանքները գնահատել է Ուիլյըմ Հեսթինգս Ֆալկը, ով ժամանակին գնահատել է նաեւ Էնդի Ուորհոլի արվեստը: Որոշ ստեղծագործություններ արդեն վաճառվել են 500 հազար դոլարով: Նրա 50 պեյզաժներ ցուցադրման են դրվել Մանհեթթընում: Արվեստի պատմաբան Ուիլյամ Իննես Հոմերի` վերջերս հրապարակված գրքում Փինաջյանի աշխատանքները համարվում են իրենց դարաշրջանի լավագույն աշխատանքները: Տունը 2007թ. գնել էր Թամըս Շուլցը:
Last Updated on Friday, 08 March 2013 00:54
Hits: 10834
Read more: ԱՄՆ-ում գտել են հայ նկարչի` 30 մլն դոլար արժեքով նկարները
Written by AMGA TV
Նյու Յորքում ձերբակալել են Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո կտավը գողանալու մեջ կասկածվողին: Կտավն անհետացել էր 2012-ի հունիսին: Հունաստանի քաղաքացի Ֆիվոս Իստավրիօղլուին ձերբակալել են Քենեդիի անվան օդանավակայանում: Նյու Յորքում նրան կանչել է ոստիկանը, ներկայանալով որպես պատկերասրահի սեփականատեր, որը խորհրդատու է փնտրում: Հանցագործի հետքի վրա հնարավոր է եղել դուրս գալ թանգարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ: Դալիի կտավը գողանալու մեղադրանքը նա չի ընդունել: Ավելի վաղ առեւանգողը փոստով վերադարձրել է Մանհեթընի թանգարանից նախորդ շաբաթ գողացած Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո նկարը: Այն գնահատվում է 150 հազար դոլար եւ գողացվել էր 2012-ի հունիսի 19-ին: Ծանրոցն ԱՄՆ է եկել Եվրոպայից, նրանում մատնանշված են եղել գոյություն չունեցող անուն եւ հասցե: Ոստիկանները ծանրոցն ստացել են օդանավակայանում, իսկ այնուհետեւ վերադարձրել են թանգարան: Նկարը չի տուժել:
Last Updated on Thursday, 21 February 2013 01:01
Hits: 9909
Written by AMGA TV
Անրի Մատիսի «Այգի» կտավը, որը գողացվել էր 25 տարի առաջ Ստոքհոլմի թանգարանից, հայտնաբերվել է: Այն դուրս էր բերվել Ժամանակակից արվեստի թանգարանից 1987 թվականի մայիսի 11-ին: 25 տարվա ընթացքում նկարի գտնվելու վայրն անհայտ է եղել: Գողերն առաջարկում էին թանգարանին չափից դուրս մեծ գումարի դիմաց վերադարձնել կտավը, սակայն գործարքը մերժվել է: Art Loss Register արվեստի կորած գործերի տվյալների բազայի ղեկավար Քրիստըֆեր Մարինելոն խորհուրդ էր տվել պարզապես համբերել, քանի որ Մատիսի կտավները շատ հայտնի են եւ անհնար կլիներ դրա վաճառքը բաց շուկայում: Դրա տեղը հայտնի է դարձել, երբ մի լեհ կոլեկցիոներ պատրաստվում էր վաճառել այն դիլեր Չարլզ Ռաբըրտսին, ով էլ ճանաչել է գողացված նկարը: Այն արդեն վերադարձվել է թանգարան:
Last Updated on Wednesday, 09 January 2013 01:33
Hits: 9887