A+ A A-
20-06-2012

dol 1Համաշխարհային ֆինանսական համակարգում դոլարային իրացվելիության պակասը կազմում է 2 տրիլիոն դոլար: Այդ մասին հաղորդել է Բլումբըրգ գործակալությունը՝ վկայակոչելով Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծությունը: Դա կապված է այն բանի հետ, որ աշխարհի կենտրոնական բանկերն արագորեն ավելացնում են պահուստները՝ իրացվելիությունից զրկելով շուկայի մասնավոր խաղորդներին: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակում աշխարհի կենտրոնական բանկերի պահուստներում դոլարի բաժինն ընկել էր մինչեւ 60.5 տոկոսի պատմական նվազագույնը: Սակայն արդեն դեկտեմբերին այն հասել է 62.1 տոկոսի: 2012 թվականի սկզբից ի վեր հիմնական արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքն աճել է 8.2 տոկոսով, ինչը վկայում է պահանջարկի կտրուկ աճի մասին: Համերկրային պահուստային համակարգը 2008 թվականին ճգնաժամի սկսվելուց ի վեր տպել է մոտավորապես 2 տրլն դոլար, բայց այն բավարար չի եղել:  

Read more: Դոլարի դեֆիցիտ ողջ աշխարհում

19-06-2012

macr 1 Мicrosoft ընկերությունը Լոս-Անջելեսում ներկայացրել է սեփական արտադրության պլանշետային Surface համակարգիչը: Այն նպատակ ունի մրցակցել համաշխարհային առաջատար դարձած iPad-ի հետ: Շնորհանդեսին նորույթը ներկայացրել է Windows-ի ստորաբաժանման ղեկավար Սթիվըն Սինովսկին: Surface-ի էկրանի մակերեսը կազմում է 27 սմ: Գլխավոր առանձնահատկությունը ներկառուցված ներդիրն է, որ կարող է միաժամանակ եւ ստեղնաշարի դեր կատարել: -Դա բավական հետաքրքիր է, քանի որ բոլորս էլ նման մի բանի սպասում էինք: Ես նկատի ունեմ շարժուն համակարգիչը, որ կարելի է ամեն տեղ վերցնել, նաեւ ավելի պրակտիկ կլինի, քան ներկայումս գոյություն ունեցողները,- նշել է այցելուներից մեկը: -Ես բավական երկար եմ մարզվել, որ գրել սովորեմ iPad-ի վրա, ուստի ստեղնաշարը վերադաձնելու գաղափարը չափազանց հետաքրքեց,- նկատել է Мicrosoft-ի մեկ այլ երկրպագու: Ընկերությունը դեռ չի հաղորդել նորույթի գինը, փորձագետները կարծում են, որ այն կվաճառվի 399-ից 499 դոլարով` կախված հիշողությունից, որն ավելին է, քան iPad-ինը: Պլանշետի ստեղծումը հարկադրված քայլ էր Мicrosoft-ի համար Apple-ի հետ դաժան մրցակցությանը դիմակայելու համար: Նորույթն աշխատելու է Windows 8 օպերացիոն համակարգով եւ վաճառքի կհանվի տարեվերջին:

Read more: Microsoft-ը ներկայացրեց իր պլանշետը

15-06-2012

jp 3 Միացյալ Նահանգների բանկային ոլորտում հիմնական դերակատարություն ունեցող գործադիրներից մեկը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի Կոնգրեսից ընկերության կողմից թույլ տված սխալների համար, որոնց արդյունքում առաջացել է 2 միլիարդ դոլարի վնաս: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմընը, որը նաեւ Ուոլ Սթրիթի ամենաազդեցիկ գործարարներից է, Սենատի բանկային հանձնաժողովի լսումների համաձայն ասել է, որ բանկի կառավարիչներն անցյալ տարվա վերջից սխալ գործողություններ են ձեռնարկել մի շարք ներդրումների նկատմամբ: Դայմընն ասել է, թե ներդրումները վատ էին մշակված եւ ստուգված, եւ որ ընկերությունը ներողություն է խնդրում կորուստների համար, որոնք բացասական ազդեցություն են ունեցել բանկի ներդրողների, այլ ոչ թե ընկերության գործընկերների կամ ԱՄՆ-ի հարկատուների վրա: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրենը նշել է, որ այս սխալն ամոթալի է, սակայն ընկերությունը ձեռնարկել է միջոցներ` այն ուղղելու համար:

Read more: JPMorgan Chase-ի տնօրենը ներողություն է խնդրել

14-06-2012

ec 12ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2012թ. մայիսին կրկնակի աճել է ու կազմել 124.64 մլրդ դոլար` համեմատած 2011թ. մայիսի 57.6 մլրդ դոլարի հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, մայիսյան տվյալները գրեթե համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ, որը կազմել էր 125 մլրդ դոլար: Բյուջե մուտքերը անցած ամիս կազմել են 180.7 մլրդ դոլար, ծախսերը` 305.35 մլրդ դոլար: Ֆինանսական տարվա 8 ամսվա ընթացքում, որն սկսվել է 2011թ. հոկտեմբերին, ամերիկյան բյուջեի պակասուրդը կազմել է 844.5 մլրդ դոլար, ինչը ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որը կազմել է 927.45 մլրդ դոլար: 

Read more: ԱՄՆ բյուջեի պակասուրդն աճել է

13-06-2012

12 142007-ից 2009 թվականների ֆինանսական ճգնաժամի հետեւանքով այնքան է նվազել ամերիկյան ընտանիքի բյուջեն, որ 2010 թվականին դրա միջին բյուջեն հասել է 1992 թվականի բյուջեի մակարդակին: Դաշնային պահուստային բանկի տվյալներով, ամերիկյան ընտանիքի միջին կապիտալը 2007 թվականին կազմել է 126 հազար 400 դոլար, իսկ 2010 թվականին այն նվազել է` հասնելով 77 հազար 300 դոլարի: Ամերիկյան ընտանիքի միջին եկամուտը 2010 թվականին 7.7 տոկոսով նվազել է 2007 թվականի համեմատությամբ` 49 հազար 600 դոլարից դառնալով 45 հազար 800 դոլար: Տեղեկությունը պարզվել է ընտանեկան ֆինանսների վերաբերյալ հարցումների միջոցով: Ճգնաժամը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերին եւ ավարտվել 2009 թվականի հունիսին:  

Read more: Ամերիկյան ընտանիքների բյուջեն նվազել է

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

News Archive(Economy)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel