ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը երկօրյա նիստի արդյունքում հայտարարել է տնտեսության խթանման նոր ծրագրի մասին: Այն, մասնավորապես, ներառում է ամեն ամիս մոտ 55 միլիարդ դոլարի չափով հիփոթեքային պարտատոմսերի գնում մինչեւ իրավիճակն աշխատանքի շուկայում չկարգավորվի: Բացի այդ Համակարգը խոստացել է պահել դրույքաչափերը ռեկորդային ցածր նշաձողի վրա մինչեւ 2015թ. կեսերը, այլ ոչ 2014-ի վերջ ինչպես նախապես էր խոստացվել: Խթանիչ միջոցների ընդունումը պայմանավորված է ամերիկյան տնտեսության թուլութայմբ: Երկրորդ եռամսյակում աճը դանդաղել է մինչեւ 1,7 տոկոս: Օգոստոսին ԱՄՆ-ում ստեղծվել է ընդամենը 96 հազար նոր աշխատատեղ, մինչդեռ ըստ ԴՊՀ-ի գնահատականների, որպեսզի երկրում գործազրկությունը նվազի, հարկավոր է ամսական առնվազն 150-200 հազար աշխատատեղերի ստեղծում: Բարձր գործազրկությունն ու աճի ցածր տեմպերը կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն տնտեսության, այլեւ քաղաքականության համար, հատկապես նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Վերլուծաբանները խիստ կասկածում են, որ աշխատանքի շուկայում հնարավոր է մինչեւ նոյեմբեր բեկում մտցնել:
Last Updated on Friday, 14 September 2012 02:07
Hits: 4290
Read more: ԴՊՀ-ն մեկնարկում է տնտեսության խթանման նոր ծրագիրը
Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում այսօր սկսել է iPhone 5-ի ներկայացումը: Սարքը, ընկերության փոխտնօրեն Ֆիլլ Շիլլըրի խոսքով, ամբողջովին պատրաստված է ապակուց եւ ալիումինի մի կտորից: Այն թեթեւ եւ բարակ է նախորդից: Սմարթֆոնի հաստությունը 7,6 մմ է 112 գրամ քաշի պարագայում: iPhone 5-ում օգտագործված է Retina էկրանը 4 դույմ անկյունագծով, մեկ դույմի հաշվով՝ 326 պիքսելների, դիսպլեյի կետայնությունը` 1136X640: Նոր սմարթֆոնը, ի տարբերություն iPhone 4S-ի, համալրված է LTE ցանցերին միանալու ֆունկցիայով: iPhone 5-ում տեղադրված է A6 պրոցեսոր: Շիլլերը նշել է, որ նախորդ մոդելի համեմատ նոր պրոցեսորի եւ գրաֆիկական համակարգերի հնարավորությունները ավելացել են կրկնակի: Սպասման ռեժիմում սարքը կարող է գտնվել 225 ժամ, իսկ ակտիվ աշխատանքի եւ 3G ցանցերին միացած գործարկման ռեժիմներում 8-10 ժամ: iPhone 5-ի հիմնական տեսախցիկը 8 մեգապիքսըլ է: Օգտատերը կկարողանա սմարթֆոնով պանորամային լուսանկարներ կատարել: Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից, իսկ նախնական պատվերների ընդունումը սեպտեմբերի 14-ից կիրականացվի: ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հզորությամբ iPhone5–ը կարժենա 199 դոլար, 32 գիգաբայթի դեպքում՝ 299 դոլար, իսկ 64-ի դեպքում՝ 399 դոլար:
Last Updated on Thursday, 13 September 2012 03:13
Hits: 4231
Citigroup բանկը որոշել է իր բաժնետերերին փոխհատուցել շուրջ 600 մլն դոլար եւ դրա շնորհիվ փակել բանկի դեմ հարուցված դատական գործը: Citigroup-ի բաժնետերերը բանկին մեղադրում են ֆինանսական ճգնաժամի պայմաններում կրած վնասների իրական մասշտաբները թաքցնելու մեջ: 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Citigroup բանկի ապահոված զուտ շահույթը նվազել է 12 տոկոսով եւ կազմել 2,95 մլրդ դոլար: Միեւնույն ժամանակ, բանկի հասույթը կազմել է 18,6 մլրդ դոլար: Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Վերջինիս գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի շուրջ 100 երկրներում: Citigroup-ը մեծ հեղինակություն ունի ԱՄՆ ֆինասական համակարգում եւ բանկային հատվածում:
Last Updated on Saturday, 01 September 2012 03:58
Hits: 4385
Read more: Citigroup-ը իր բաժնետերերին կփոխհատուցի շուրջ 600 մլն դոլար
2012 թվականի առաջին ութ ամսում Չինաստանի ընկերություններն ԱՄՆ-ի միաձուլումների եւ կլանումների շուկայում կնքել են 7,8 միլիարդ դոլարի գործարքներ: Գործարքների ծավալը դարձել է ռեկորդային ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Կլանումների շուկայում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ խոշորագույն գործարքը դարձել է Dalian Wanda կորպորացիայի կողմից ԱՄՆ-ի կինոթատրոնների խոշորագույն ցանցերից մեկի՝ AMC Entertainment-ի գնումը: Ներդրումների գումարը կազմել է 2,6 միլիարդ դոլար: Ինչպես պարզաբանել են Credit Suisse-ում, Չինաստանն արտասահմանում փող է ներդնում էներգետիկական նախագծերում, քանի որ դժվարություններ է կրում նավթի եւ գազի պակասությունից: Նշենք, որ Շվեյցարիայի այս բանկը խորհրդատվություններ է տալիս ԱՄՆ-ում չինացի ներդրողների ավելի քան կեսին:
Last Updated on Friday, 24 August 2012 01:15
Hits: 4242
Ամերիկյան ֆինանսական կարգավորող մարմինը ԱՄՆ տարածքում սկսել է ստուգել Deutsche Bank-ի գործունեությունը` կասկածելով Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները խախտելու մեջ: Կասկածներ կան, որ Deutsche Bank-ը մինչեւ 2008 թ-ը Իրանի գործընկերների հանձնարարությամբ ֆինանսական գործողություններ է իրականացրել ԱՄՆ տարածքում: Բանկի ներկայացուցիչը չի մեկնաբանել իրավիճակը, սակայն հաղորդել է, որ 2007 թ-ին Deutsche Bank-ը որոշել է հրաժարվել Իրանում, Սուդանում, Սիրիայում եւ Հյուսիսային Կորեայում գործընկերների հետ համագործակցությունից: Ներկայումս նմանատիպ կասկածանքով ստուգումներ են իրականացվում եւս հինգ եվրոպական խոշոր բանկերում` ABN Amro-ում, Barclays-ում, Credit Suisse-ում, Lloyds-ում եւ ING-ում:
Last Updated on Tuesday, 21 August 2012 03:59
Hits: 4335