A+ A A-
18-10-2012

newhome 4 ԱՄՆ կառավարությունը հայտնել է, թե նոր տների շինարարությունը սեպտեմբերին աճել է վերջին չորս տարիերի ամենաբարձր մակարդակին: Փորձագետների կարծիքով, դա վկայում է ոլորտի վերականգնման սկզբի մասին: Կառավարությունը հայտնել է, որ երկրում շինարարության տեմպերն աճել են 15 տոկոսով: Տարեկան ցուցանիշը կազմում է 872 հազար տուն, ինչը ամենաբարձրն է սկսած 2008թվականից: Բնակարանային ոլորտը ԱՄՆ տնտեսության կարեւորագույն սեգմենտ է եւ դանդաղ աճում է 2008-2009 թվականների խորը ռեցեսիայից, եբ միլիոնավոր ամերիկացիներ կորցրեցին աշխատանքը, զրկվեցին տներից: Շուկա բաց թողնվեց առգրավված տների մեծ քանակություն եւ նոր տների շինարարությունը կտրուկ նվազեց:  

Read more: ԱՄՆ-ում Նոր տների շինարարությունը սեպտեմբերին աճել է

12-10-2012

real 4Արդեն երկրորդ տարին անընդմեջ Նյու-Յորքը ճանաչվում է առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով աշխարհի խոշորագույն շուկան: Cushman & Wakefield-ի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում՝ 2011 թվականի հունիսից 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, Նյու Յորքում առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացվել է 34,7 մլրդ դոլարի ներդրում: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 18,9 տոկոսով: Առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով երկրորդ տեղում Լոնդոնն է: Մեկ տարվա ընթացքում Լոնդոնում գրանցվել է ներդրումների 3,8 տոկոս աճ՝ կամ 29,3 մլրդ դոլարի ներդրում: Առաջատար եռյակը եզրափակում է Տոկիոն, որտեղ 2011-2012 ֆինանսական տարում ցուցանիշը կազմել է 23,9 մլրդ դոլար: Առաջին հնգյակում ընդգրկվել են նաեւ Փարիզը՝ 19.4 մլրդ դոլար, եւ Լոս-Անջելեսը՝ 17 մլրդ դոլար:

Read more: Նյու Յորքն առաջատար շուկա անշարժ գույքի համար

09-10-2012

sandp 5Ամերիկյան ընկերությունների շահույթը, որոնք մտնում են S&P 500 հաշվարկների ինդեքսի բազայի մեջ, ըստ Ուոլ-Սթրիթի վերլուծաբանների՝ այս տարվա երրորդ եռամսյակում կկրճատվի 2,7 տոկոսով՝ համեմատած անցած տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների հետ: Այս մասին գրում է The Financial Times-ը: Երեք ամիս առաջ նմանատիպ հետազոտության արդյունքում կանխատեսվել էր 1,9 տոկոս եկամտի աճ: Հատկանշական է, որ վերլուծաբանների բացասական կանխատեսումների ֆոնի ներքո ֆոնդային շուկան աճում է: Այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին S&P 500-ը շահույթն ավելացրել է 5,8 տոկոսով: Տարվա ցուցանիշների արդյունքում S&P 500-ի աճը կանխատեսվում է 15 տոկոսի չափով, ինչը կդառնա լավագույնը 2009թ-ից հետո:  

Read more: Ամերիկյան ընկերությունների շահույթը կկրճատվի

06-10-2012

hire 4Ուրախ լուր Բարաք Օբամայի համար, գործազրկությունն ԱՄՆ-ում հասել է վերջին 4 տարում նվազագույն մակարդակին՝ 8,1 տոկոսից հասնելով 7,8 տոկոսի, եւ դա բացառապես դրական անակնկալ է նախագահ Օբամայի համար: Սա զբաղվածության մասին վերջին զեկույցն է նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ եւ լրջորեն ամրապնդում է Սպիտակ տան ներկայիս տիրոջ դիրքերը: Աշխատատեղերի համար պայքարը Օբամայի տնտեսական ծրագրի գլխավոր կետն է եղել նրա նախագահության չորս տարիների ընթացքում, սակայն հաջողություններն անկհայտ չեն, ինչի համար վարչակազմը մշտապես քննադատությունների թիրախի տակ է հանրապետականների կողմից: Օբամայի մրցակից Միթ Ռամնին կարծում է, թե պետք է ընկերությունների համար առավել բարենպաստ ռեժիմ ստեղծել, եւ նրանք աշխատատեղեր կստեղծեն: Այժմ իրավիճակն անորոշ է: Սեպտեմբերի արդյունքներով ԱՄՆ տնտեսությունում ստեղծվել է 114 հազար նոր աշխատատեղ: Մասնավոր հատվածում գործի ընդունելու ակտիվությունը նվազագույն է վերջին երեք ամիսների ընթացքում:  

Read more: ԱՄՆ-ում գործազրկությունը նվազել է

03-10-2012

amex 4American Express ֆինանսական ընկերությունը 112,5 միլիոն դոլարի տուգանքի է ենթարկվել սպառողների պաշտպանության օրենքների խախտման համար: Ընկերությունը պարտավոր է իր սպառողներին վճարել 85 մլն դոլար: Եւս 27,5 միլիոն դոլարը ուղղվելու է տուգանքների վճարմանը: Ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունը հայտնաբերել է, որ American Express-ը անարդար մոտեցում է ցացաբերել նոր հաճախորդների հանդեպ, ինչպես նաեւ խտրական քաղաքականություն է վարել որոշ տարիքային խմբերի ներկայացուցիչների հանդեպ: Կարգավորիչ մարմինը նաեւ գտնում է, որ ընկերությունը անօրինական կերպով իր հաճախորդների հաշվից վճարումներ է դուրսգրել եւ վարկերի ուշացման վերաբերյալ սխալ հաղորդագրություններ է ուղարկել: 

Read more: American Express-ը տուգանվել է

News Archive

<< < July 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

News Archive(Economy)

July 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel