ԱՄՆ Սպիտակ տան զեկույցի համաձայն, միջին դասին պատկանող ընտանիքներից հարկման դրույքաչափը Կոնգրեսի կողմից բարձրացնելու դեպքում, 2013թ. սպառողների կողմից ծախսվող գումարների ծավալը կնվազի 200 միլիարդ դոլարով: Զեկույցը ներկայացրել է Սպիտան տան տնտեսական խորհրդական Ալըն Կրյուգըրը: Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի եւ Տնտեսական խորհրդականների խորհրդի կողմից հրապարակված զեկույցն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերջին փորձերից է՝ խրախուսելու օրենսդիրներին երկարացնել տարեկան 250 հազար դոլարից պակաս գումար վաստակող ընտանիքներին տրվող հարկային արտոնությունները եւ սահմանել մի հարկադրույք՝ ապահովելու համար, որ հարուստները վճարեն հարկային օրենսդրությամբ նախատեսված գումարները: Զեկույցի համաձայն, միջին դասի հարկերի բարձրացումը թույլատրելու եւ Այլընտրանքային նվազագույն հարկին վերաբերող օրենսդրությունում առկա թերությունները չվերացնելու դեպքում 2013 թվականին Միացյալ Նահանգներում սպառողների իրական ծախսերը կարող են նվազել 1,7 տոկոսով: -Միջին դասի հարկադրույքի կտրուկ բարձրացման եւ դրա արդյունքում սպառման նվազումը կարող է 1,4 տոկոսով նվազեցնել իրական ՀՆԱ-ի աճը, ինչը համապատասխանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակի կողմից վերջերս հրապարակված գնահատականներին, - ասված է զեկույցում: Խորհրդի գնահատականով, հարկման ավելացման հետեւանքով սպառողների ծախսերը գալիք տարի կկրճատվեն մոտ 200 միլիարդ դոլարով: Սպառման նման նվազումը մեծ վնաս կհասցնի մանրածախ առեւտրին, որտեղ, ըստ զեկույցի, 2009թ. հունիսին ԱՄՆ-ում տնտեսական անկման ավարտից հետո աշխատատեղերի աճը կազմել է 9 տոկոս:
Last Updated on Wednesday, 28 November 2012 01:40
Hits: 4723
Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ամերիկյան ընկերություններին կասկածում է հարկերից խուսփելու մեջ եւ հետաքննություն է սկսել: Starbucks սրճարանների ցանցի, Amazon օնլայն-խանութների եւ Google ինտերնետային հսկայի բրիտանական ստարաբաժանումները հրավիրվել են զրույցի բյուջետային միջոցների ծախսումեը վերահսկող խորհրդարանական հանձնաժողով: Բրիտանացի պատգամավորները կարծում են, թե այդ ընկերությունները չափազանց ցածր հարկեր են վճարել բրիտանական գանձարան: Մասնավորապես Starbucks-ը երեք տարվա ընթացքում եկամտահարկ չի վճարել, իսկ, օրինակ, Amazon-ը օպտիմալացնում է հարկերը, քանի որ նրա եվրոպական կենտրոնակայանը գտնվում է Լյուքսեմբուրգում: Ընկերությունը խոստովանել է, որ Ֆրանսիայի իշխանությունները եւս հարկային խնդիրներ ունեն իրենց հետ:
Last Updated on Wednesday, 14 November 2012 03:30
Hits: 4993
Read more: Հետաքննություն է սկսվել ամերիկյան ընկերությունների դեմ
ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին իսկ ժամերին Բարաք Օբամայի առջեւ արտակարգ խնդիր է ծառացել` թույլ չտալ երկրի վարկային վարկանիշն ընկնի: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ նախազգուշացրել է Fitch գործակալությունը: Օբաման ֆիսկալային մեղրամիսի ժամանակ չունի, որն ավանդաբար ունենում են ԱՄՆ վերընտրված նախագահները առաջին մի քանի ամիսների ընթացքում,- նշել է Fitch-ի լոնդոնյան ստորաբաժանումը: Միացյալ Նահանգների վարկային հեռանկարն, ըստ Fitch գործակալության վերլուծաբանների, այսօրվա դրությամբ բացասական է:
NBC հեռուստաընկերության կազմակերպած բարեգործական Սենդի փոթորիկ. միավորվում ենք կարգախոսով համերգը, որի նպատակն էր միջոցներ հավաքել Կարմիր Խաչի հիմնադրամի համար, հավաքել է 23 մլն դոլար: Հիմնադրամը համակարգում է փոթորիկից տուժած միլիոնավոր մարդկանց օգնությունը, ներառյալ ժամանակավոր բնակության վայրի, սննդի, բժշկական եւ հոգեբանական օգնության տրամադրում։ Համերգը հեռարձակվել է ուղիղ եթերում ԱՄՆ խոշորագույն հեռուստաընկերությունների կողմից։ -Մենք անչափ շնորհակալ ենք եւ զգացված տուժածներին նկատմամբ աջակցության ցուցաբերմամբ։ Հավաքվել է 23 մլն դոլար, եւ այս արտառոց արդյունքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են քաղաքացիները միավորվել դժբախտության ժամանակ,- ասել է Կարմիր Խաչի մարքեթինգի բաժնի ղեկավար Պեգի Դաերը։ Համերգին մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպես Ջան Բոն Ջովին, Քրիստինա Ագիլերան, Բիլի Ջոելը, Սթինգը եւ այլ աստղեր:
Last Updated on Tuesday, 06 November 2012 03:04
Hits: 4960
Read more: Սենդիից տուժածներին օգնելու համերգը 23 մլն է հավաքել
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու բրիտանական Barclays բանկի եւ երրորդ կողմի միջեւ կոռուպցիայի փաստերը, որոնք թույլ են տվել բանկին ստանալ կամ պահպանել բիզնեսն արտերկրում: Միաժամանակ հայտնի է դարձել, որ ամերիկայն հակամենաշնորհային մարմինները Barclays-ին կասկածում են ԱՄՆ-ում 2006-2008 թվականներին էլեկտրաէներգիայի գների խարդախության մեջ, տուգանքի մասին որոշումը կարող է կայացվել առաջիկայում: Տեղեկատվությունը հայտնվել է բանկի՝ երրորդ եռամսյակի մասին հաշվետվության ներկայացման ժամանակ: Վերջին տարում Barclays-ի շուրջ բազմիցս սկանդալներ են ծագել, որոնցից ամենածանրը վերաբերում էր Բրիտանիայում եւ դրա սահմաններից դուրս միջբանկային վարկավորման դրույքների վրա խարդախություններ անելուն: Դրանում ներգրավված են եղել տասնյակ միջազգային բանկեր, արդյունքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները ֆինանսական հատվածի լայնածավալ բարեփոխումներ էին նախաձեռնել:
Last Updated on Thursday, 01 November 2012 02:56
Hits: 4954