2012 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում բջջային գովազդի վաճառքի ծավալները կհասնեն 4,06 մլրդ ԱՄՆ դոլարի: Վերլուծաբանների կարծիքով, նախորդ տարվա համեմատ ցուցանիշի աճը կկազմի շուրջ 180 տոկոս: Փորձագետները նշում են, որ ոլորտի աճի արագ տեմպերը պայմանավորված են հայտնի սոցիալական կայքերի եւ առանձին պորտալների (Google, Facebook, Twitter եւ այլն) հաջող գովազդային լուծումներով, ինչպես նաեւ օգտատերերի ակտիվության աճով:
ԱՄՆ-ում բջջային գովազդի ոլորտում առաջատար հորիզոնական է զբաղեցնում Google ընկերությունը, որը տարվա արդյունքներով նախատեսում է հասույթն ավելացնել մինչեւ 2,17 մլրդ դոլար: Արդյունքում, ընկերության մասնաբաժինը բջջային գովազդի ամերիկյան շուկայում կկազմի 56 տոկոս:
Last Updated on Thursday, 20 December 2012 12:09
Hits: 4786
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծում տալ ֆինանսական խզման խնդրին, քանի որ ներկայումս ԱՄՆ տնտեսության համար առավել վտանգավոր են ներքին գործոնները եւ, հատկապես, ֆինանսական խզումը, քան արտաքին գործոնները, մասնավորապես, Եվրոգոտու պարտքային խնդիրները կամ Չինաստանի տնտեսությունում առկա անհավասարակշռությունները: Նշենք, որ ֆիսկալ խզումն այն իրավիճակն է, երբ մի շարք հարկային արտոնությունների դադարեցումը եւ հարկային դրույքաչափերի բարձրացումը զուգորդվում է պետական ծախսերի նվազեցմամբ: Ըստ փորձագետների կանխատեսումների՝ հավանական ֆիսկալ խզման պարագայում 2013թ. առաջին կիսամյակն ամերիկյան տնտեսության համար կլինի շատ ծանր. ընդհանուր վնասը կարող է գերազանցել 600 մլրդ դոլարը:
Last Updated on Wednesday, 12 December 2012 04:28
Hits: 4864
Միացյալ Նահանգների տնտեսությունում աշխատատեղերի թիվը նոյեմբերին ավելացել է 146 հազարով, ինչի մասին վկայում են երկրի աշխատանքի նախարարության տվյալները: Ընդ որում՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազել է՝ հոկտեմբերի 7.9 տոկոսից հասնելով 7.7 տոկոսի, ինչը նվազագույն ցուցանիշ է 2008թ. դեկտեմբերից մինչ այժմ։ Երկրի համախառն ներքին արդյունքըն 2012-ի երրորդ եռամսյակում աճել է 2,7 տոկոսով, նախորդ երկուսի 2-ական տոկոսի համեմատ։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները նոյեմբեր ամսվա համար կանխատեսել էին աշխատատեղերի ավելացում 85 հազարով, եւ չէին ակնկալում գործազրկության մակարդակի փոփոխություն։ Ըստ վերանայված տվյալների՝ աշխատատեղերի թվի աճը հոկտեմբերին կազմել է 138 հազար, այլ ոչ 171 հազար, ինչպես վաղ էր հաղորդվում:
ԱՄՆ-ում 2012-ի նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրությունների ծախսերը կազմել են 2 միլիարդ դոլարը, ինչը ռեկորդային է երկրի քաղաքական պատմության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, միջոցները, որոնք ծախսվել են Միթ Ռaմնիի գլխավորությամբ հանրապետական կուսակցության նախընտրական արշավի վրա, գերազանցել են մեկ միլիարդ դոլարը, գրեթե նույնքան էլ արժեցել է դեմոկրատ Օբամայի արշավը: Քաղաքական գործողությունների կոմիտեի տվյալներով՝ լրատվամիջոցներում գովազդը երկու թեկնածուներին էլ արժեցել է ավելի քան 500 մլն դոլար: Երկու թեկնածուներն էլ վարձել էին կազմակերպիչների ամբողջ բանակներ՝ նախընտրական միջոցառումների անցկացման համար, բացի այդ՝ թեկնածուներն իրենց կողմն էին գրավել նաեւ հարուստ քաղաքացիներին: Ի դեպմ հանրապետական կուսակցության կողմնակիցներից մեկը՝ Շելդըն Ադելսընը, որը Լաս Վեգըսում խաղատան սեփականատեր է, իր կնոջ հետ Ռամանիի քարոզարշավին նվիրաբերել է 95 մլն դոլար:
Last Updated on Saturday, 08 December 2012 02:39
Hits: 4863
Այսօր աշխատակիցների գործադուլը կաթվածահար է արել Լոս Անջելեսի նավահանգստի տերմինալներից մեկի աշխատանքը: Այդ մասին հայտնել է նավահանգստի տնօրեն Ջերալդին Կացը: Այդ պատճառով Լոս Անջելես բեռնարկղեր տեղափոխող նավերը ստիպված են եղել ուղեւորվել Կալիֆոռնիայի այլ նավահանգիստներ: United Press International-ի փոխանցմամբ, ԱՄՆ մանրածախ առեւտրի ազգային դաշնային ծառայությունը իշխանություններին կոչ է արել միջոցառումներ ձեռնարկել նավահանգստի աշխատակիցների ու նրանց գործատուների միջեւ կոնֆլիկտը հարթելու համար: Լոս Անջելեսի նավահանգիստը աշխարհի 7-րդ խոշորագույն ծովային նավահանգիստն է:
Last Updated on Saturday, 01 December 2012 02:05
Hits: 4815