amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ բյուջեն ամփոփվել է 117 մլրդ դոլար հավելուրդով

bud 52013 թվականի հունիս ամիսն ԱՄՆ դաշնային բյուջեն ամփոփվել է հավելուրդով: Այն կազմել է 117 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 59,74 մլրդ դոլար պակասուրդի դիմաց: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Ըստ ներկայացված տվյալների՝ հունիսյան հավելուրդի ցուցանիշը ռեկորդային է՝ վերջին շուրջ 5 տարվա կտրվածքով: Հավելուրդը պայմանավորված է հարկային եկամուտների աճով եւ դրա զուգահեռ բյուջեի ծախսերի կրճատմամբ: Բյուջեի հավելուրդի ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Վերլուծաբանները կանխատեսել էին 39,5 մլրդ դոլարի հավելուրդ: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին 8 ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 509,8 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 394,4 մլրդ դոլարով: Ֆինանսական տարին կամփոփվի 2013թ. սեպտեմբերի 30-ին:  

Գործազրկությունը մնացել է նույն մակարդակի վրա

berna 6Միացյալ նահանգներում հունիսին ստեղծվել է 195 հազար նոր աշխատատեղեր, նման տվյալներ ներկայացրել է ԱՄՆ աշխատանքի նախարարությունը: Այս թվերն առնվազն 30 հազարով գերազանցում են կանխատեսումները եւ հինգ ամսվա ընթացքում առավելագույն թռիչքն են: Ավելին, նախորդ ամսվա թվերը կառավարությունը դեպի աճ է վերանայել: Աճի լոկոմոտիվը մասնավոր հատվածն է, ամերիկյան ընկերությունները գործի են ընդունել 202 հազար մարդու, մինչեւ կառավարությունը, ընդհակառակը, 7 հազար մարդու ազատել է աշխատանքից: Գործազրկությունը մնացել է մայիսի մակարդակին` աշխատունակ բնակչության 7,6 տոկոսը: Անցած տարվա հունիս համեմատ առաջընթացն ակնհայտ է, այն ժամանակ այդ ցուցանիշը կազմել է 8,2 տոկոս: բայց մինչ 6,5 տոկոսին, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նորմալ է համարում աշխարհի ամնենախոշոր տնտեսության համար, դեռ շատ հեռու է: Համարվում է, որ աշխատաշուկան տնտեսական փոփոխություններին արձագանքում է կես տարի ուշացումով: Այնպես որ հունիսիյան հաշվետվությունը կարող է լուրջ փաստարկ դառնալ համակարգի ձեռքում` դրամական քաղաքականությունը խստացնելու եւ տնտեսական աջակցման նոր ծրագրի համար: Գերատեսչության ղեկավար Բեն Բեռնանկին արդեն բազմանշանակ ակնարկներ է արել այդ մասին:  

Ոսկու գինը նվազում է

vonsci 5Հունիսի 20-ին ոսկու գինը համաշխարհային շուկայում կազմել է 1319,76 դոլար մեկ ունցիայի համար՝ գրանցելով վերջին 2,5 տարվա մեջ նվազագույն արդյունքը: Այս մասին է հաղորդում միջազգային Bloomberg գործակալությունը: Միեւնույն ժամանակ, անհապաղ առաքման ոսկու գինը գրանցել է 3,4 տոկոս անկում: Առեւտրային շրջանի ընթացքում արծաթի գինը եւ նվազել է` գրանցելով շուրջ 6,2 տոկոս անկում: Ոսկու գնի անկումը վերլուծաբանները կապում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկիի ավելի վաղ արված հայտարարության հետ: Բերնանկին նշել է, որ ԱՄՆ տնտեսական աճի նման տեմպերի պահպանման դեպքում Դաշնային Պահուստային Համակարգը կկրճատի ակտիվների գնման ծավալները եւ քանակական մեղմացումների ծրագիրը կամփոփվի արդեն 2014 թվականի կեսերին: Նշենք, որ վերջին 12 տարվա ընթացքում ոսկու գինը գրանցել է շարունակական աճ՝ 2011թ. հասնելով ռեկորդային մակարդակի` 2000 դոլար մեկ ունցիայի համար: 

Last Updated on Tuesday, 25 June 2013 01:09

Hits: 4871

Read more: Ոսկու գինը նվազում է

ԱՄՆ ամեն 4-րդ ընտանիքում կինը ամուսնուց շատ է վաստակում

fun 4Ամերիկյան ամեն 4-րդ ընտանիքում կինը ամուսնուց շատ է վաստակում: Դա պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Pew Research Center-ի տվյալով՝ 50 տարի առաջ ընդամենը մի քանի կին է շատ վաստակել ամուսնուց, իսկ այսօրվա դրությամբ կանայք (այդ թվում՝ չամուսնացածները) ամերիկյան 40 տոկոս ընտանիքներում հիմնական կերակրողն են: 1960թ. այդ ցուցանիշը, ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների, եղել է 4 տոկոս, իսկ ներկայում այդ թիվը աճել է մինչեւ 23 տոկոս: Նոր տվյալներն ունեն թե դրական, թե բացասական կողմեր: Ըստ վերլուծաբանների՝ մի կողմից՝ դա վկայում է, որ կրթություն ստացած կանայք մրցունակ են շուկայում, մյուս կողմից՝ փոփոխվել է վիճակագրությունը՝ շնորհիվ միայնակ մայրերի տոկոսային հարաբերության մեծացման, որոնց մեծ մասը աղքատության շեմին է:

Բիլլ Գեյթսը կողմ է հարկման խստացմանը


geeee 5Microsoft
կորպորացիայի հիմնադիր եւ աշխարհի ամենահարուստ մարդ Բիլ Գեյթսը հանդես է եկել հաջակցություն անդրազգային կորպորացիաներից հարկերի վճարման վերահսկման ուժեղացման: Bloomberg-ի փոխանցմամբ, մասնավորապես, Գեյթսը կոչ է արել մանրակրկիտ ստուգել ընկերությունների ու ֆիզիկական անձանց հարկման սխեմաները: Վերջին շրջանում նվազեցված վճարումների մեջ մեղադրվում են բազում ընկերություններ: Դրանց թվում են Google-ը, Apple-ը, Hewlett-Packard-ը: Ավելի վաղ հենց նույն Microsoft-ին կասկածել են բանագողության եւ օֆշորային գործարքների մեջ:

Last Updated on Thursday, 30 May 2013 12:10

Hits: 4543

Read more: Բիլլ Գեյթսը կողմ է հարկման խստացմանը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version