amga.tv

Switch to desktop Register Login

Կրակոցներ Հալոուինի ժամանակ USC -ում

usccc 5Լոս Անջելեսում` Հարավային Քալիֆորնիայի Համալսարանի՛ USC տարածքում անհայտ անձը կրակ է բացել Հալոուինի կապակցությամբ կազմակերպված երեկույթի մասնակիցների ուղղությամբ: Համալսարանի կայքում զգուշացում է տեղադրվել, որտեղ ուսանողներին կոչ է արվում մնալ անվտանգ վայրերում: Վերջին տվյալներով երկու կասկածյալները ձերբակալվել են: Համալսարանի տարածքում կրակահերթը տեղի է ունեցել Յունիվերսիթի-Պարկի շրջանում` տեղական ժամանակով ժամը 23:30-ին: Միջադեպը տեղի է ունեցել Tutor Campus Center-ի մոտ գտնվող հրապարակում, որտեղ Հալոուինի կապակցությամբ մասնավոր երեկույթ էր կազմակերպվել՝մոտ 100 երիտասարդների մասնակցությամբ: Ըստ ականատեսների, հնչել է կրակոցի 4 ձայն: Վիրավորվել է 4 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ վիճակում է գտնվում: Կասկածյալը կրակել է այն մարդու վրա, ով ամենաշատն է տուժել, իսկ մնացած տուժածների վրա պատահաբար է կրակել: Նրանց վերքերը կյանքի համար վտանգավոր չեն: Նշվում է, որ վեճը կապ չունի համալսարանի հետ, իսկ կասկածյալն ուսանող չէ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version