amga.tv

Switch to desktop Register Login

6 վիրավոր ավտոկայանատեղում

holl 4Հալիվուդում շաբաթ երեկոյան երկու մեքենա է ընկել ընկել եռահարկի ավտոկայանատեղից՝ մարմնական վնասվածքներ հասցնելով յոթ մարդու: Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 5-ին, 6500 West Cerritos Avenue հասցեում: Հալիվուդի ոստիկանության տվյալներով, տղամարդը փորձել է վարել Lincoln Town Car մակնիշի մեքենան՝ առանց փոխելու փոխանցումատուփը, եւ առաջ գնալու փոխարեն ետ է գնացել: Նա հարվածել է մուգ գույնի Շեվրոլեին եւ երկու մեքենաներն էլ ցած են ընկել: Մեքենաներն ընկել են, կոտրել ցանկապատն ու հայտնվել առանձնատան բակում: Միջադեպի ժամանակ Lincoln Town Car մեքենայում յոթ մարդ է եղել, իսկ Շեվրոլեն դատարկ է եղել: Փրկարարական ծառայություններից մոտ չորս ժամ է պահանջվել վիրավորներին դուրս բերելու եւ մեքենաները հանելու համար: Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մեկի մոտ պարանոցի լուրջ կոտրվածք է եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version