Վերջին մոհիկանը ֆիլմում Չինգաչգուկի դերակատար եւ քաղաքացիական ակտիվիստ Ռասսըլ Մինսը մահացել է 72 տարեկան հասակում: Մահը վրա է հասել երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով առավոտյան 4.44-ին։ Ռասըլ Մինսը մահացել է Հարավային Դակոթա նահանգի Պորկուպայն քաղաքում գտնվող իր տանը։ Դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Գլեն Մորիսը հայտնել է, որ Մինսը մահացել է կոկորդի քաղցկեղից, որը նրան հետապնդում էր 2001 թվականի հուլիսից։ Դեռեւս իր կարյերայի ամենասկզբում Ռասըլ Մինսը հայտնի էր որպես ԱՄՆ-ում հնդկացիների իրավունքների մարտիկ։ Նա հատկապես հայտնի է դարձել 1973 թվականին մասնակցելով Վունդեդ-Նի փոքրիկ քաղաքի զինված ապստամբությանն ու գրավմանը։ Ընդհուպ մինչեւ իր մահը նա ակտիվ մասնակցում էր հակամերիկյան բազմաթիվ քաղաքական ակցիաների, որոնք ուղղված էին ազատության պաշտպանմանն ու Ամերիկայի բնիկների կենսամակարդակի բարձրացմանը։ Կինոյում Մինսն առաջին անգամ նկարահանվել է 1992-ին, Ջեյմս Ֆենիմոր Կուպըրի «Վերջին մոհիկանը» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմում մարմնավորելով Չինգաչգուկին։ Նա նաեւ մասնակցել է «Պոկահանտըս» մուլտֆիլմի ձայնագրմանը, նկարահանվել է «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմում եւ «Դեպի Արեւմուտք» սերիալում։
- Բացառիկ ցուցադրություն Եգիպտոսում
- Լոս Անջելեսում 100 նռենի կտնկվի
- ԱՄՆ-ում գտել են հայ նկարչի` 30 մլն դոլար արժեքով նկարները
- Ձերբակալել են Դալիի կտավը գողացողին
- Մատիսի «Այգի» կտավը հայտնաբերվել է
- Կլոդ Մոնեի կտավը ռեկորդ է սահմանել
- Ռասըլ Մինսը մահացել է
- Թանգարանի այցելուն վնասել է թանկարժեք նկարը
- Պիկասոյի գտած կտավը 40 միլիոն է գնահատվել
- Թե ինչպես կարելի է փչացնել որմնանկարը