amga.tv

Switch to desktop Register Login

Միջադեպ Լոնգ Բիչում

homless 4 Լոնգ Բիչի ոստիկանությունը որոնում է կասկածյալին, ով ուրբաթ գիշերը Մոլոտովի կոկտեյլ էր նետել խանութի մոտ կանգնած տղամարդու վրա եւ լուրջ վնասվածքներ հասցրել նրան: Ոստիկանության խոսքով, 54-ամյա անտուն տղամարդը նստած է եղել Լոնգ-Բիչի Ranch Market խանութի մոտ, երբ երեկայան ժամը 7-ի սահմաններում նրան է մոտեցել մի անցորդ ու վառվող հեղուկով շիշ նետել նրա վրա: Վրա հասած երկու տղամարդիկ կրակից ետ են քաշել մոտակայքով անցնող մորն ու երեխայի մանկասայլակը, եւ փոքրիկը չի տուժել, իսկ տուժածը լուրջ այրվածքներ է ստացել: Լոնգ Բիչի Ոստիկանությունը հրապարակել է դեպքի տեսագրությունը, որն արվել է տեսադիտման համակարգով: Ըստ ոստիկանության, առայժմ անհայտ են հանցագործության դրդապատճառները, իսկ կասկածյալին որոնելու համար հետախուզում է հայտարարվել: Ականատեսների վկայությամբ, նա լատինամերիկացի է,` մոտ 25-30 տարեկան, 5 ոտնաչափ 9 դյույմ հակսաով եւ մոտ 180 փաունդ քաշով: Տուժած տղամարդուն տեղափոխել են տեղական հիվանդանոց, ըստ բժիշկների` նրա վիճակը կայուն ծանր է:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version