amga.tv

Switch to desktop Register Login

Ավստրիայում թոշակառու կինը վնասազերծել է հանցագործին

grandma 5Ավստրիայում թոշակառու կինը վնասազերծել է հանցագործին, որը փորձում էր կողոպտել բանկը: Միջադեպը տեղի է ունեցել Վիեննայից մոտավորապես 50 կիլոմետր հարավ գտնվող քաղաքի բանկերից մեկում: Շենք է ներխուժել դիմակավոր մի տղամարդ՝ զինված ատրճանակով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքով: Երբ նա փորձել է գանձարկղից փողերը լցնել իր պայուսակի մեջ, 82-ամյա Հերտա Վալիկերը նետվել է նրա վրա, գոռալով՝ -եթե փող ես ուզում, աշխատանք գտիր, ծույլ հրեշ: Ծայր առած քաշքշոցի ընթացքում կողոպտիչը կորցրել է իր դիմակը եւ գողացված փողերը շաղ տվել հատակին: Դրանից հետո նա նախընտրել է փախչել, բայց քանի որ նրա դեմքը որսացել է բանկի տեսահսկման խցիկը, ոստիկանությանը հաջողվել է նրան բռնել հենց նույն օրը: Միջադեպից հետո Հերտա Վալիկերը բացատրել է, որ հանցագործին հակահարված է տվել այն պատճառով, որ չի սիրում անարդարություն: -Երբ լսում եմ, որ որեւէ մեկը ցանկանում է ինչ-որ բան գողանալ, դա խիստ զայրացնում է ինձ,-հայտարարել է թոշակառուն: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version