A+ A A-

Սնկային մենինգիտի զոհերի թիվն աճում է

Necc 4ԱՄՆ-ում  սնկային մենինգիտի զոհ է դարձել 20 մարդ, վարակվածության դեպքերը հասել են 247-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհերի եւ 231 հիվանդների մասին:

Հիշեցնենք, որ հազվադեպ վարակի աղբյուրը գոտկատեղի բուժման համար ներարկվող վարակված դեղամիջոցն էՊարզվել է, որ դրանք տարածել է դեղագործական New England Compounding Center (NECC) ընկերությունը, որը վաճառքի թույլտվություն ունի ամերիկյան  50 նահանգներում: Իշխանություններն անհապաղ հետ են կանչում տվյալ դեղամիջոցները եւ բնակչությանը կոչ են անում չօգտագործել դրանք: Վարակված հաբերը կարող են կիրառած լինել 14 հազար մարդ: Տուժածներից մեկն արդեն  New England Compounding Center-ի դեմ հայց է ներկայացրել պատճառած վնասի համար: ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղանյութերի վերահսկման տեսչությունը հոկտեմբերի 17-ին ստուգում է անցկացրել Բաստընի մերձակայքի ընկերությանը պատկանող գործարանում: Ըստ FDA-ի ներկայացուցիչների` գործարանի պայմանները չեն ապահովում դեղորայքների  ստերիլությունը: Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 21-ին` Թենեսի նահանգում: Այտեղ էլ գտնվում են ամենաշատ վարակվածները` 61 մարդ: Ներկայումս հիվանդության դեպքեր գրանցվել են նաեւ այլ նահանգներում` Ֆլորիդայում, Ինդիանայում, Մերիլընդում, Միշիգընում, Մինեզոտայում, Նյու Ջըրզիում, Հյուսիսային Կարոլայնայում, Օհայոյում եւ Վըրջինիայում:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel