amga.tv

Switch to desktop Register Login

Պարզել են սպանված դեռահասի ինքնությունը

Span 6Քննիչները հրապարակել են 14-ամյա տղայի անունը, որը, ըստ ոստիկանության, սպանվել է Անահայմում փողոցային ավազակախմբերի միջեւ հրաձգության ժամանակ: Անահայմի բնակիչ Հոսե Պերեսի ինքնությունը պարզվել է դատաբժշկական փորձաքննությունից հետո: Օրընջ շրջանի քննչական բաժնի ներկայացուցիչ Դենիել Էյկինի խոսքով, ոստիկանները երեկ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում ահազանգ են ստացել 800 Claudina Street հասցեից: Երբ ոստիկանությունը ժամանել է, Վերմանտ-ավենյուի վրա գտել են գետնին ընկած վիրավորին: Բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը: Ոստիկանության փոխանցմամբ, դեռահասը ավազակախմբի անդամ էր եւ զինված է եղել: Փաստի կապակցությամբ դեռ ձերբակալվածներ չկան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version