Logo

Նախկին նախարարը հարաբերությունների կարգավորման օգտին

3 nnnnԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերրին կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: -Ես չեմ խոսում կառավարության անունից, բայց իմ անունից կասեմ, որ կուզենայի ԱՄՆ-ի եւ Իրանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնում,- ասել է նա: Պենտագոնի նախկին ղեկավարի կարծիքով՝ դիվանագիտական հարաբերությունները դրական կազդեին եւ ԱՄՆ-ի, եւ Իրանի վրա: ԱՄՆ-ի եւ Իրանի դիվանագիտական հարաբերությունները խզվել են այն բանից հետո, երբ Իրանում իսլամական հեղաշրջում է տեղի ունեցել: Դրա հետ մեկտեղ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է Իրանի հետ հանդիպման արդյունքները եւ դրանք որակել հիասթափեցնող:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.