amga.tv

Switch to desktop Register Login

Անկարգություններ Մեքսիկայում

mexxx 4Մեքսիկայի Միչոական հարավարեւմտյան նահանգի մի քանի քոլեջների ուսանողներ զանգվածային անկարգություններ են սարքել երկրի կրթության բնագավառում կատարվող վերափոխումների պատճառով, ձերբակալվել է 176 մարդ: Նահանգի իշխանությունների փոխանցմամբ, անկարգությունների մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել նահանգում կրթության համակարգի բարեփոխումը, որը ուսուցման ժամկետը երեք տարուց ավելացնում է մինչեւ չորս տարի, ինչպես նաեւ անգլերենի եւ համակարգիչի պարտադիր ուսուցում է սահմանում ապագա դասատուների համար: Իշխանությունների տվյալներով` բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել ոստիկանության 10 աշխատակիցներ: Մոտ 200 մարդուց բաղկացած ուսանողների խումբը բողոքի ակցիա է անցկացրել նահանգի դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատել ավելի վաղ ձերբակալված իրենց ընկերներին: Բացի այդ, ուսանողները փակել են գլխավոր ավտոճանապարհներից մեկը, որն անցնում է Միչոականի վարչական կենտրոնի` Մորելիու քաղաքի միջով: Նույն նպատակով քոլեջների սովորողների դասադուլ է հայտարարված: Իշխանությունները չեն բացառում, որ տեղի ունեցածի հետ կարող է առնչություն ունենալ թմրամաֆիան. ավելի վաղ ուսանողների կողմից գրավված շենքերում կատարված խուզարկությունների ընթացքում գտնվել է տպագիր արտադրանք, որը վերաբերում է նահանգի տարածքում գործող Միչոականի ընտանիքը թմրակարտելի քարոզչությանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version