amga.tv

Switch to desktop Register Login

Դատապարտյալին մահապատժի են ենթարկել

data 5Հարավային Դակոտայում մահապատժի են ենթարկել դատապարտյալին, ով մեղավոր էր ճանաչվել բանտային հսկիչի սպանության մեջ: 50-ամյա մարդասպան Էրիկ Ռաբըրտը ջանքեր չէր խնայում դատական գործընթացն արագացնելու համար եւ չի ցանկացել բողոքարկել դատավճիռը: Միեւնույն ժամանակ նահանգապետ Դենիս Դաուգըրդը հրաժարվել է ներում շնորհել Ռաբըրտին: -Տվյալ դեպքում հանցագործն ընդունել է իր մեղքը եւ սպառնացել, որ հանցագործություն կկատարի, եթե իր նկատմամբ մահապատիժ չիրականացնեն,- ասել է նահանգապետն ու հավելել. –Սա տխուր օր է մեր նահանգի համար, քանի որ առավելագույն պատժաչափը՝ մահապատիժը եզակի երեւույթ է մեր նահանգի համար եւ կիրառվում է բացառիկ դեպքերում: Մահապատիժն ի կատար է ածվել. Էրիկ Ռաբըրտին մահապատժի են ենթարկել ներարկումների միջոցով: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version