Logo

Դատախազությունը հետաքննում է տեղեկատվական արտահոսքը

2 holderԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ նշանակվել են երկու դատախազներ, որոնք զբաղվելու են կառավարությունից կարեւոր տեղեկությունների արտահոսքի գործով։ BBC-ի փոխանցմամբ, Հոլդերն ասել է, որ գաղտնի տեղեկությունների տարածումը կարող է լուրջ հարված հասցնել երկրի ազգային անվտանգությանը։ Վերջին ժամանակներս մամուլում են հայտնվել Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած կիբերպատերազմի, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների կողմից Ալ-Քաիդա-ի կողմից կազմակերպվող ահաբեկչության կանխման մասին տեղեկություններ։ Ավելի վաղ նախագահ Օբաման հերքել էր, որ վարչակազմը տարածում է այս տեղեկությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու համար։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.