A+ A A-

Թեքսասի բնակչուհուն դատապարտել են 99 տարվա ազատազրկման

mother 99 4Թեքսասի բնակչուհուն դատապարտել են 99 տարվա ազատազրկման երկամյա դստերը ծեծելու համար: Հինգ երեխաների մայր 23-ամյա Էլիզաբեթ Էսկըլոնան, ընդունել է իր մեղքը: Իրավապահներին հաջողվել է պարզել, որ անցյալ տարվա սեպտեմբերին կինը հարվածել է իր դստեր փորին, ծեծել է նրան կաթի շշով, իսկ հետո ձեռքերը սոսնձով փակցրել է պատին: Արդյունքում բժիշկները ներգանգային արյունահոսություն, կողոսկրի կոտրվածք, բազմաթիվ արյանզեղումներ եւ կծած տեղեր են  գրանցել երեխայի մարմնի վրա: Մի քանի օր աղջնակը կոմայի մեջ է եղել: Դատապարտյալի մյուս երեխաները պատմել են, որ մայրը դստերը նման կերպ պատժել է, քանի որ վերջինս չէր կարողանում դեռեւս օգտվել գիշերանոցից: Այժմ բոլոր երեխաները տատիկի հսկողության տակ են գտնվում: Դատավճռի համաձայն, Էլիզաբեթ Էսկըլոնան կարող է ներում խնդրել 30 տարի անցՄիեւնույն ժամանակ մեղադրող կողմը կնոջ համար առաջարկել էր 45 տարվա ազատազրկում, եթե վերջինս համաձայնի համագործակցել արդարադատության հետ: Սակայն դատական գործընթացի ընթացքում դատախազը համոզվել  էր, որ դատապարտյալը չի զղջացել իր արարքի համար: Արդյունքում կինը արժանացել  է խստագույն պատժամիջոցի:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel