A+ A A-

Հալեպում հայ է զոհվել

hallep 6Հալեպի ծայրամասում` Գոնդոլի հրապարակում, կրկին հայ է զոհվել. ազատ բանակի դիպուկահարի փամփուշտը խոցել է 55-ամյա հայազգի Ժան Թահանին: Ինչպես հայտնել է Բերիո թեմի առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը, ըստ տվյալների` նույն փամփուշտը խոցել է նաեւ մեկ այլ հայազգի երիտասարդի`Հովիկ Թամփալյանին, ով, նախնական տեղեկություններով, 25 տարեկան է: Վերջինս այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ. նրա վիճակը մտահոգիչ չէ: Ի դեպ, հաստատվել են նաեւ այն լուրերը, որ հոկտեմբերի 10-ի կեսօրին Հալեպի Նոր Գյուղ շրջանում կրկին դիպուկահարների փամփուշտից վիրավորվել է 35-ամյա Գեւորգ Թալշյանը: Բժիշկների տեղեկացմամբ` փամփուշտը դեռ գտնվում է Թալշյանի մարմնում: Նա եւս այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո է եւ նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel