amga.tv

Switch to desktop Register Login

Թուրքիայում հարկադրաբար իջեցրել են սիրիական ինքնաթիռը

jeeet 5Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ հարկադիր վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռի անձնակազմը վայրէջքից հետո հարձակման է ենթարկել: Այս մասին հայտնել է Syrian Air ընկերության ներկայացուցիչը։ Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հարձակում են գործել անձնակազմի վրա այն բանից հետո, երբ ինքնաթիռին արդեն թույլատրվել էր լքել Անկարայի օդանավակայանը- պաշտոնապես հայտարարել է ավիաընկերության ղեկավար Ղաիդա Աբդուլտաիֆը: Հարձակման մանրամասները ճշտվում են: Աբդուլտաիֆի խոսքերով՝ թուրքերը հարձակվել են օդաչուների վրա, երբ վերջիններս հրաժարվել են ստորագրել այն հայտարարության տակ, որի համաձայն՝ իրենց ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անկարայում եւ թուրքական կործանիչների կողմից պարտադրանք չի եղել: Ընկերության ղեկավարի խոսքերով՝ օդանավում որեւէ արգելված բեռ չի եղել: Երբ ինքնաթիռը ստուգել են, պարզ է դարձել, որ այնտեղ եղել են էլեկտրասարքավորման փաթեթներ, որոնք արգելված չէ տեղափոխել, եւ որոնք պաշտոնապես գրանցված են եղել,- հայտարարել է ավիաընկերության ղեկավարը: Նշենք, որ թուրքական կործանիչները հարկադրաբար իջեցրել էին Մոսկվա-Դամասկոս չվերթ իրականացնող սիրիական Аirbus А-320 ինքնաթիռը Անկարայի օդանավակայանում: Ստուգման ժամանակ առգրավվել էին, ըստ Թուրքիայի իշխանությունների, ոչ քաղաքացիական նշանակության սարքավորումներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version