A+ A A-

Դրագընը հաջողությամբ միակցվեց Միջազգային տիեզերակայանին

spacex 5Միջազգային տիեզերակայանի աստղանավորդներ ամերիկուհի Սանիտա Ուիլյամսը եւ նրա ճապոնացի գործընկեր Ակիհիկո Հոշիդեն բացել են Դրագըն բեռնատար տիեզերանավի ելանցքը, որը մի քանի ժամ առաջ կառանվել էր ուղեծրային համալիրին, հաղորդում է ԱՄՆ-ի ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը: Այս առաքելությունը SpaceX ընկերության իրականացրած առաջին առաքումն էր տիեզերք: Դրագըն մասնավոր տիեզերանավի կցումը, որն անցած կիրակի օրը Ֆլորիդայի նահանգի Քանավըրալի հրվանդանից առաջին թռիչքի է ուղարկվել դեպի Միջազգային տիեզերակայան, տեղի է ունեցել արձակման երրորդ օրը: Սպասվում է, որ արդեն առաջիկա ժամերին աստղագնացները կսկսեն Դրագըն-ի բեռնաթափումը, որը Միջազգային տիեզերակայան է հասցրել շուրջ 450 կիլոգրամ բեռ՝ հագուստ եւ պարեն, ինչպես նաեւ սարքավորումներ եւ նյութեր 166 գիտափորձերի անցկացման համար, եւ անգամ անձնակազմի համար պաղպաղակ: Dragon-ի փարձնական թռիչքը կայացել էր այս տարվա մայիսին: Մայիսի 31-ին բեռնատարը հաջողությամբ վերադարձել էր երկիր: Այս անգամ բեռնակիր նավը տիեզերքում կմնա մոտ երեք շաբաթ, եւ հոկտեմբերի վերջին վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ծովափից ոչ հեռու:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel