amga.tv

Switch to desktop Register Login

Պուերտո Ռիկոյում կոկաինի մեծ չափաբաժին են առգրավել

coca 7Պուերտո Ռիկոյի իրավապահները առգրավել են 660 կգ քաշով կոկաինի խմբաքանակ: Նախնական գնահատականներով, թմրանյութի խմբաքանակի գինը սեւ շուկայում կազմում է 16,5 միլիոն դոլար, իսկ մանրածախ վաճառքի դեպքում այն կհասներ մինչեւ 66 միլիոն դոլարի: Սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցների փոխանցմամբ, կոկաինի խմբքանակը հայտնաբերվել է կղզու հարավային հատվածում, Սալինաս նավահանգստից մոտ 50 մղոն հեռավորության վրա, արագընթաց մոտորանավակի վրա: թմրանյութը ենթադրաբար բերվում էր Կոլումբիայից կամ Վենեսուելայից՝ ԱՄՆ տարածք տեղափոխելու համար: Առայժմ չի հաղորդվում, թե քանի հոգու են ձերբակալել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version