A+ A A-

Օբաման մեկնաբանել է իր պարտությունը բանավեճում

obama 4ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 3-ին Դենվըրում հանրապետական Միթ Ռամնիի հետ ունեցած առաջին հեռուստաբանավեճում իր անհաջողության պատճառը համարել է իր ավելորդ քաղաքավարությունը: ABC-ի մեկնաբան Դայան Սոյերի հետ զրույցում նա նշել է. -Արդարացի կլինի, եթե ես ասեմ, որ չափից դուրս քաղաքավարի եմ եղել: Պարզապես երբեմն դժվար է անընդհատ կրկնել՝ դուք ճիշտ չեք ասում: Բայց բարեբախտաբար, սա առաջին բանավեճն էր: Եվ արդեն ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ հաջորդ բանավեճն ավելի ակտիվ կլինի: Ամբողջությամբ ԱՄՆ ներքին քաղաքականությանը նվիրված նախորդ բանավեճի ժամանակ Օբաման ասել էր, թե Ռամնին անիրականանալի խոստումներ է տալիս՝ խոսելով հարկերի նվազեցման եւ բյուջեի դեֆիցիտի կրճատմանը զուգահեռ պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին: Գործող նախագահը վստահեցրել է, թե հանգիստ է վերաբերվում բանավեճից հետո իր եւ Ռամնիի վարկանիշերի միջեւ տարբերության նվազման փաստին: Նա նշել է, թե հենց սկզբից նախապատրաստվել է լարված պայքարի, չնայած, որ Ռամնիի թույլ տված բազմաթիվ սխալները շատ ընտրողների մոտ տպավորություն են գործել, թե գալիք ընտրություններն անցնելու են առանց ինտրիգի:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel