amga.tv

Switch to desktop Register Login

Հարված իտալական մաֆիային

italy 5Իտալական իշխանությունների կարգադրությամբ երկրի հարավային Ռեջո դի Կալաբրիա քաղաքի Քաղաքային խորհուրդն ամբողջ կազմով ազատվել է աշխատանքից` քրեական ազդեցիկ Նդրանգետա խմբավորման հետ կապերի համար: Իտալիայի ՆԳ նախարար Աննա Մարիա Կանչելյարին հայտնել է, որ քաղաքապետ Դեմետրիո Արենան եւ քաղխորհրդի 30 անդամներ պաշտոնանկ են արվել`տեղական վարչակազմում մաֆիոզային վարակը կանխելու նկատառմամբ:Իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ քաղաքային ղեկավարության նկատմամբ նմանատիպ որոշում առաջին անգամ է կայացվել: Հայտաարրվել է, որ կես տարվա ընթացքում` մինչեւ ընտրությունները, քաղաքի կառավարումը կիրագործեն լիազորված երեք անձինք: Ռեջո դի Կալաբրիայի ղեկավարության եւ Նդրանգետա կազմակերպության միջեւ կապերի մասին կասկածը վաղուց կար: Քննությունն սկսվել էր այն բանից հետո, երբ խորհրդականերից մեկը մեղադրվել էր գանգստերներին աջակցելու մեջ: Ներկայումս Նդրանգետան ազդեցիկությամբ եւ ծավալով գերազանցում է սիցիլիական լեգենդար Կոզա Նոստրա խմբավորմանը: Դրա անդամներն զբաղվում են թմրանյութերի առեւտրով, դրամաշորթմամբ եւ փողերի լվացմամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version