amga.tv

Switch to desktop Register Login

Մահացու վթար Ափլընդում

vtttt 913 տարեկան երեխան մահացել է Ափլընդում վրաերթի հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսգիշերին մոտ Campus Avenue-ի եւ Arrow Highway-ի խաչմերուկում: Երեխան մոր հետ գտնվել է կարմիր Պլիմուտ մակնիշի մեքենայում, երբ նրանց է բախվել սպիտակ Dodge մեքենան: Հարվածն այնքան հզոր է եղել, որ բեռնատարը հարվածել է լուսացույցին, իսկ Պլիմուտը մխրճվել է հարեւան տան մեջ: Երեխան մահացել է տեղում: Նրա անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ երեխան Upland Junior High School-ի 8-րդ դասարանում էր սովորում: Մորը տեղափոխել են հիվանդանոց, նրան հոգեբանական օգնություն է հարկավոր: Վթարի մեղավորը Օնտարիոյի 21-ամյա բնակիչ Քայլ Բեհենսկին է, ով փախուստի էր դիմել դեպքի վայրից, սակայն երեք մղոն հեռավորության վրա նրան ձերբակալել էին: Նա թեթեւ վնասվածքներ էր ստացել եւ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո կկանգնի դատարանի առջեւ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version