amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման Ռամնիին մեղադրում է անազնիվ հաղթանակի մեջ

dish 5Հաղթել է անազնիվ մեթոդներով: Առաջին հեռուստաբանավեճը պարտված Բարաք Օբաման Միթ Ռամնիին մեղադրել է անազնվության մեջ: Նախօրեին հանրապետական թեկնածուն հանդիսատեսների եւ վերլուծաբանների կողմից ճանաչվել էր քննարկման հաղթող: Օբաման հարձակման է անցել եւ Ռամնիին հիշեցրել հարկային կրճատումների մասին իր խոստումների մասին. –Բեմ ելնելով՝ ես տեսա շատ հուսավառված մարդու, ով ներկայացավ որպես Միթ Ռամնի: բայց նա չէր կարող Միթ Ռամնին լինել, քանի որ իսկական Միթ Ռամնին ողջ անցած տարին շրջել է երկրով՝ խոստանալով կրճատել հարկերը 5 միլիարդ դոլարի չափով հօգուտ հարուստների: Իսկ բեմում այդ մարդը հայտարարեց, թե այդ մասին ոչինչ չգիտի,- հեգնել է նախագահ Օբաման: Ռամնիի նախընտրական շտաբում Օբամայի ելույթը գնահատել են որպես պարտությունից խուսափելու փորձ: -Մենք նախագահից չլսեցինք, թե ինչու հաջորդ չորս տարին ավելի լավ կլինի, քան նախորդները, նա այդպես էլ չկարողացավ բացատրել, քանի որ նրա քաղաքականությունը ոչնչով չի տարբերվելու ներկայից,- հակադարձել է Միթ Ռամնին: Չնայած հեռուստաբանավեճում տարած հաղթանակին, հարցումները ցույց են տալիս, որ Ռամնին դեռ ետ է մնում Օբամայից: Հաջորդ դեբեյթը կայանալու է հոկտեմբերի 16-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version