amga.tv

Switch to desktop Register Login

Կայացավ նախագահների թեկնածուների առաջին դեբատը

obarom 4Կոլորադոյում՝ Դենվերի համալսարանի շենքում երեկ ուշ երեկոյան կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամյի եւ Միթ Ռամնիի նախընտրական բանավեճերի առաջին փուլը: Միջոցառումն ուղիղ եթերում հեռարձակել են ամերիկյան մի շարք հեռուստաալիքներ, ինչպես նաեւ YouTube-ը: Հանդիպման գլխավոր թեման դարձել է տնտեսությունը: Մասնավորապես, նախագահի թեկնածուները քննարկել են հարկային համակարգը, առողջապահությունը եւ դաշնային կառավարության ապագան: Վերլուծաբանների գնահատումների համաձայն` բանավեճի ընթացքում Ռամնին ավելի վճռական էր ու ավելի լավ էր նախապատրաստված, քան նրա ընդդիմախոսը: -Անշուշտ, տնտեսությանն ինչ-որ կարգավորում անհրաժեշտ է, այն մեր տնտեսությունը դարձնում է աշխատունակ: Բայց այժմ մենք տեսնում ենք, որ այդ կարգավորումը (որը նախաձեռնել է Օբամայի վարչակազմը) չափից դուրս է,- ասել է հանրապետական Ռամնին: Ի պատասխան դեմոկրատ Օբաման, հիշեցրել է, որ 2008 – 2009 թվականներին ԱՄՆ-ը բախվել է մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր ծանրագույն տնտեսական ճգնաժամին, որի հետեւանքները երկիրն զգում է մինչ օրս: -Այդ ճգնաժամի պատճառը ոչ միայն բանկերի, այլեւ շուկայի մասնակիցների անպատասխանատվությունն է: Նրանք ընկել են մեծ շահույթների հետեւից, բայց չեն հոգացել համակարգի կայունության մասին,- նշել է Օբաման: Ռամնին հակադարձել է, թե տնտեսությունը պետք է ազատ լինի կարգավորումից եւ օժանդակություն չստանա պետության կողմից: Բանավեճերի հաջորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Նյու Յորքի նահանգի Հեմպստեդում: Դրան կնախորդի ԱՄՆ-ի փոխնախագահների թեկնածուների` Ջո Բայդընի եւ Փոլ Ռայընի հանդիպումը, որը հոկտեմբերի 11-ին տեղի կունենա Կենտակի նահանգի Դենվիլ քաղաքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version