amga.tv

Switch to desktop Register Login

Articles

Ֆրանսիայում եւ Վիետնամում հայ հանցագործների են բռնել

113Ֆրանսիայի իրավապահները Ինտերպոլի եւ Եվրապոլի աջակցությամբ, մաստաբային հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ձերբակալել են հանցավոր խմբավորման 21 անդամի: Ինտերպոլի տվյալներով, ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են: Հանցավոր խմբավորումը գործել է հյուսիսային Ֆրանսիայում եւ Բելգիայում եւ նրա ակտիվում կա շուրջ 300 կողոպուտ: Իսկ Վիետնամի Հո Շի Մին քաղաքի մաքսային ծառայությունը 239 հազար դոլար արժողությամբ 1400 հատ ադամանդ է հայտնաբերել ոմն հայ տղամարդու մոտ, ով փորձել է մաքսանենգ ճանապարհով թանկարժեք իրերը Թայլանդից Վիետնամ տեղափոխել: Թան Սոն Նհաթ օդանավակայանի աշխատակցի խոսքով` քննությունը ցույց է տվել, որ մայիսի 29-ին հայ տղամարդու ճամպրուկում հայտնաբերվածն ադամանդներ են: Նա ձերբակալվել է Թայլանդից ժամանելուց հետո, երբ լրացնում էր փաստաթղթերը եւ չէր նշել ադամանդների առկայության մասին:

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version