A+ A A-

Femen-ի հերթական թոփլես ակցիան

luuuver 5 Femen-ի ակտիվիստուհիները հերթական թոփլես ակցիան են կազմակերպել, այս անգամ նրանք մերկացել են Լուվրում` Միլոսյան Վեներայի արձանի մոտ: Աղջկները բողոքել են բռնաբարության ենթարկված կնոջ նկատմամբ քրեական հետապնդման գործի դեմ: Խոսքը վերաբերում է թունիսցի Մարիամ անունով կնոջը: Femen-ի աղջիկները Միլոսյան Վեներայի վրա ցուցանակ են ամրացրել, որի վրա գրված է եղել -Բռնաբարիր ինձ, ես անբարոյական եմ գրությունը եւ հնչեցրել են ակցիայի կարգախոսը. -Մենք ձեռքեր ունենք, որպեսզի վերջ տանք այս ամենին: Հաշված վայրկյաններ անց ոստիկանները նրանց հեռացրել են Միլոսյան Վեներայի արձանի մոտից: Դեպքը, որի պատճառով աղջիկները կրկին մերկացել են, տեղի է ունեցել Թունիսում սեպտեմբերի 3-ին: Երեք ոստիկանները կանգնեցրել են երիտասարդ սիրահար զույգի մեքենան: Նրանք մեղադրել են վարորդին երթեւեկության կանոնների խախտման մեջ, իսկ երբ վերջինս ոստիկաններից մեկի հետ գնացել է բանկոմատ որոնելու, մյուս երկու ոստիկանները բռնաբարել են աղջկան: Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվել: Այժմ ճաղերի ետեւում կարող է հայտնվել աղջիկը: Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանները պատասխան հայց են ներկայացրել, հայտնելով, որ նման բան չի եղել, այլ ընդհակառակը, նրանք զույգին բռնացրել են անբարոյական գործողություններ կատարելու ժամանակ: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, ոստիկանների զոհին եւ նրա ընկերոջը, տեղական օրենքներով, 6 ամսվա ազատազրկում է սպառնում:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel