amga.tv

Switch to desktop Register Login

Մարիխուանայի խանութների արգելքը հանվել է

morrre 5Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կասեցրել է բժշկական նպատակներով մարիխուանայի վաճառք իրականացնող խանութների աշխատանքի արգելքը: United Press International-ի փոխանցմամբ, նման խանութների գոյությունը հակասում է ԱՄՆ դաշնային օրենսդրությանը: Հուլիսին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը արգելել էր մարիհուանայի խանութների գործունեությունը, սակայն թույլ էր տվել հիվանդներին ինքնուրույն, կոլեկտիվ աճեցնել մարիհուանա՝ պայմանով, որ յուրաքանչյուր կոլեկտիվում պետք է լինի 3 մարդուց ոչ ավելի: Սակայն Լոս Անջելեսում արգելքը չեղյալ է հայտարարվել, քանի որ նման քայլի հակառակորդները մտադրություն էին հայտնել հաջորդ տարի այդ հարցով հանրաքվե անցկացնել, իսկ նախնական հարցումները ցույց էին տալիս, որ նրանք կարող էին հաղթանակ տանել։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version