amga.tv

Switch to desktop Register Login

Հոլիվուդ գրությունը վերականգնում են

holly 4Լոս Անջելեսում սկսվել է քաղաքի խորհրդանիշերից մեկի՝ հանրահայտ Հոլիվուդ գրության ռեստավրացիան: Աշխատողները պետք է քերեն ներկը պողպատե հսկայական տառերի վրայից, լցնեն փոսերը, հղկեն եւ կրկին ներկեն: Նման կապիտալ վերանորոգում վերջին 35 տարիներին չէր իրականացվել: Ավելի քան մեկ տոննա սպիտակ ներկ է անհրաժեշտ լինելու, որպեսզի կրկին վերականգնեն ցուցանակի 9 տառերը, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը 14 մետր է: Գրությունը բլրի վրա տեղադրվել է 1923թ. այն նախապես եղել է Հոլիվուդ-լենդ եւ նախատեսված էր որպես նորակառույց շենքերի գովազդ: 1949թ պոկվել է լենդ բառը, իսկ 1978թ գրությունը վերականգնվել է հանրության ջանքերով: Տարվող աշխատանքները խոստանում են ավարտել մի քանի շաբաթից, որից հետո ցուցանակը կրկին կփայլի Մաունթ-Հիլի վրա:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version