amga.tv

Switch to desktop Register Login

Գլենդելում գողին ձերբակալել են նկուղում

gor 4Լոս Անջելեսի 33-ամյա բնակչին ձերբակալել են երեկ վաղ առավոտյան նկուղում, երբ ոստիկանական շունը հայտնաբերել է նրան գողության համար տուն մտնելու պահին: Գլենդելի ոստիկանության սերժանտ Թամ Լորընցի խոսքով, Ջեյսըն Քրաուդըրին ձերբակալել են Davis Avenue հասցեում գտնվող տունը կողոպտելու փորձի ժամանակ: Քրաուդըրը մտել էր պատշգամբ եւ փորձել էր բացել շարժական դուռը, սակայն տանտերը նկատել եւ ահազանգել էր ոստիկաններին: Կասկածյալը ցատկել եւ փորձել էր փախչել: Նրան որոնելու համար փակել են Դեւիս-ավենյուն եւ Սան Ֆերնանդո-Ռոըդը, Բըրբենքից հատուկ ուղղաթիռ է բերվել եւ ի վերջո նրան գտել են  Rosedale Avenue հասցեում գտնվող տան նկուղում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version