amga.tv

Switch to desktop Register Login

Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գանգստերը

ganggg 3Լոնդոնում 78 տարեկանում վախճանվել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գանգստեր Չառլի Ռիչրդսընը, որի բանդան 1960-ականներին ղեկավարել է բրիտանական հանցավոր աշխարհը: BBC-ի փոխանցմամբ, 60-ականներին Ռիչըրդսընի ազդեցությունը սահմաններ չէր ճանաչում: Գանգստերին ծանոթ մարդիկ մատնանշել են նրա նվիրվածությունը ընկերությանը, սակայն բոլորը, ովքեր գործ են ունեցել նրա հետ, գիտեն նրա դաժանության մասին: Ռիչըրդսընի բանդան, որը նա ղեկավարել է եղբոր՝ էդիի հետ, իսկական պատերազմ է մղել Կրեեւ զույգ եղբայրների թշնամական խմբավորման դեմ: Հակամարտության հետեւանքով տեղի են ունեցել բազմաթիվ սպանություններ: 1967 թվականին Ռիչըրդսընին դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ խարդախության, շորթման եւ բռնության համար: Ռիչըրդսընի դատը եղել է Մեծ Բրիտանիայի անցած դարի ամենաաղմկահարույց գործը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version