A+ A A-

Անկարգություններ Նոր Ֆոլսըմի բանտում

folsem 4Քալիֆորնիական բանտում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած խռովության արդյունքում 12 մարդ վիրավորվել է։ Անկարգությունները տեղի են ունեցել առավելագույն խիստ ռեժիմի բանտում, որը գտնվում է Ֆոլսըմ քաղաքի մոտ։ Ըստ Կալիֆոռնիայի քրեակատարողական հաստատությունների վարչության ներկայացուցիչ Թերի Տորթընի` բանտում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 11-ի սահմաններում: Խռովության ընթացքում տասնյակ բանտարկյալներ ծակող-կտրող գործիքից վնասվածքներ են ստացել, շատերը կապտուկներ, իսկ մեկ դատապարտյալ հրազենային վնասվածք է ստացել, որն ստիպված են եղել կիրառել բանտի հսկիչները: Խռովության մասնակցած դատապարտյալների հստակ թիվը, ինչպես նաեւ անկարգությունների պատճառները դեռ պարզված չեն, ոստիկանությունն ու Կալիֆոռնիայի ուղղիչ հաստատությունների վարչության ներկայացուցիչները հետաքննություն են սկսել: 2011թ. դեկտեմբերին նույն բանտում ցույցի հետեւանքով 11 բանտարկյալ եւ մեկ հսկիչ էին վիրավորվել։ Այդ ժամանակ անկարգություններին մասնակցել էր շուրջ 150 բանտարկյալ։ Ֆոլսըմում գտնվող California State Prison-ը առանձնապես խիստ ռեժիմի բանտը նաեւ հայտնի է Նյու Ֆոլսըմ անունով: Այստեղ իրենց պատիժն են կրում տեւական ժամանակով դատապարտված հանցագործները: Նյու Ֆոլսըմում, որը նախատեսված է 2,8ՕՕ մարդու համար, պահվում են շուրջ 3,1ՕՕ բանտարկյալներ։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < September 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 21 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel